Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ) ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ) 

Հայաստանի ժողովուրդը չպետք է ուշացնի Արցախին աջակցության ի՛ր հավաքը. Վարդան Օսկանյան

Քաղաքական

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը (1998-2008) լրատվամիջոցներին տարածել է իր հերթական հոդվածը Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա փուլի մասին։

Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին հինգշաբթի արած մեկնաբանություններում կար երկու հստակ ուղերձ և մեկ առաջարկություն։

Առաջինը՝ այն վիճակը, որում այսօր հայտնվել է հայ ժողովուրդը, Ռուսաստանի մեղքը չէ, այլ միայն ու միայն Հայաստանի իշխանությունների։ Երկրորդը՝ այն վիճակը, որում դեռ կարող է հայտնվել հայ ժողովուրդը, կախված է արդեն ոչ միայն Հայաստանի իշխանություններից, այլ շատ բանով նաև հայ ժողովրդից։

Իսկ նրա առաջարկն այն էր, որ սեղանի վրա կա Ռուսաստանի՝ խաղաղության պայմանագրի նախագիծ, որն ի տարբերություն ԱՄՆ-ի նախագծի՝ առավել նպաստավոր է Հայաստանի համար։

Այստեղ կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի առաջարկության էությունն այն է, որ երկու կողմերը, ճանաչելով միմյանց տարածաքային ամբողջականությունը, արձանագրում են, որ դեռ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հարց, ինչի շուրջ շարունակելու են բանակցությունները՝ հասնելու ընդունելի լուծման։

Ակնհայտ է, որ մենք մտնում ենք բանակցային կրիտիկական փուլ։ Այստեղ բախվելու են ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերը, այլև Ռուսաստանի և Արևմուտքի։ Երկու կողմերի ներգրավվածությունը պետք է դիտարկել նաև այդ տեսանկյունից։ Անցել են Մինսկի խմբի միասնական գործունեության օրերը։

Հաջող և արդյուանվետ որևէ բանակցություն վարելու համար անհրաժեշտ է ապահովել երեք նախապայման․

– Նպաստավոր պայմանների ստեղծում (set-up)․ սա ենթադրում է ազգային միասնություն, բանակի մարտունակություն, դիվանագիտական հնարավորությունների մոբիլիզացում, դաշնակիցների աջակցություն և սփյուռքյան միահամուռ ճակատի առկայություն։

– Գործարքի նախագիծ (deal design)․ սա ենթադրում է, որ հայկական կողմը հասկանա իր խնդիրները և հստակ ձևակերպի իր պահանջները։

– Բանակցային տակտիկա (negotiating tactics)․ այստեղ գլխավորն այն է, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի համար դիտարկվի ոչ թե որպես նպատակ, այլ միջոց իր ազգային շահերը պաշտպանելու համար։

Դժբախտաբար, նշված պայմաններից և ոչ մեկը բավարարված չէ։ Դրանք պարզապես գոյություն չունեն։

Հետևապես, շատ կարևոր է հոկտեմբերի 30-ին Արցախում անցկացվելիք հանրահավաքը։ Հուսով եմ, որ կհավաքվի հիսուն հազարից ավելի մարդ, և ելույթ ունեցողները չեն ծամծմի իրենց բառերը, և այդ օրն Արցախի ժողովուրդն աշխարհին միահամուռ ցույց կտա, որ աննկուն է և վճռականորեն բացառում է Ադրբեջանի կազմում իր գոյությունն ու հետամուտ է մինչև վերջ իր ինքնորոշման իրավունքն իրացնելու հարցում։

Հայաստանի ժողովուրդը չպետք է ուշացնի աջակցության ի՛ր հավաքը։ Այո՛, թեկուզ մեկ օրով, սակայն արժե, որ մենք վերապրենք 80-ականների վերջի ու 90-ականների սկզբի միասնության մթնոլորտը՝ ի ցույց դնելով հայ ժողովրդի միասնականությունը Արցախի ինքնորոշման հարցում։ Միգուցե այդ օրը մի կողմ դրվեն իշխանափոխության խնդիրը, «հինն ու նորը», «Արևելք, թե Արևմուտք»-ը, «ՀԱՊԿ, թե ՆԱՏՕ»-ն՝ կենտրոնանալով միայն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրի վրա։

Դժբախտաբար, Արցախի հարցում մենք երեսուն տարվա շրջապտույտ կատարելով և հիմնականում վերջին չորս տարիների սխալների պատճառով շատ բանով վերադարձել ենք սկզբնական կետ։ Բայց նաև, բարեբախտաբար, այդ երեսուն տարվա շրջապտույտը եղել է պարուրաձև, և այդ հարցում մենք այսօր գտնվում ենք որակապես այլ հարթության վրա։

Նմանությունները սկզբնական կետի հետ շատ են, սակայն բազմաթիվ են նաև տարբերությունները։ Չունենք Շուշի, չունենք հայկական վերահսկողությամբ Լաչինի միջանցք, չունենք Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի, բայց ունենք երեսուն տարվա փորձ, սխալներից սովորելու հնարավորություն, Արցախում՝ կայացած պետականության խարիսխներ, Մադրիդյան փաստաթուղթ, իսկ միջազգային թատերաբերում՝ 1991-ից ի վեր ինքնորոշման բազմաթիվ նախադեպեր։ Անվիճելի է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն ունի միջազգային իրավունքի բոլոր դրույթները բավարարող ինքնորոշման նախապայմանները

Վերջապես, անհրաժեշտ է, որ ստեղծվի միջազգային մի մարմին՝ բաղկացած հայ և օտար դիվանագետներից և միջազգային իրավաբաններից, ազդեցիկ մարդկանցից, որը, հենվելով Արցախում ու Հայաստանում հայ ժողովրդի արտահայտած պահանջատիրությանը, հետամուտ կլինի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ու իրացմանը։

Պետք է նաև ի հայտ բերել այն մարդուն՝ հենց Արցախից, որը միջազգային ասպարեզում կլինի Արցախի ինքնորշման դեմքը, ինչպես Արևելյան Թիմորում եղել է Հոսե Ռամոս-Հորտան, իսկ Կոսովոյում՝ Իբրահիմ Ռուգովան։

Ցանկալի կլիներ, որ Հայաստանն ինքը լիներ Արցախի ինքնորշման առաջամարտիկը։ Այս առաջարկությունները ես անում եմ, որովհետև հույսս կորցրել եմ, որ Հայաստանի իշխանությունները երբևէ կարող են ուժ գտնել իրենց մեջ տեր կանգնելու հայ ժողովրդի շահերին ու իրավունքներին»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սա է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը. Ֆինլանդիայի նախագահԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր» Մենք այսօր էլ շարունակում ենք բախվել ցեղասպանության տարբեր դրսևորումների. Սինանյան Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան (տեսանյութ) Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ)Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Վարչապետը պետք է հասկանա` հերիք եղավ, բոլ եղավ, ինչքա՞ն կտոր-կտոր տանք. գեներալ-լեյտենանտ (տեսանյութ)ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱյդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով«Տավուշը հանուն հայրենիքի» Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ)Նզովքի է ենթակա նահատակների արյունն ու իր հայրենիքի հողն ուրացողը, Արշակի Սրբազանի ուղերձը կարևոր էր (տեսանյութ) Բայդենն իր ուղերձում կրկին օգտագործել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը Կարեն Հակոբյանը՝ Գեղարքունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, նրա խոսքերը չէի ուզենա կիսել․ Տիգրան Մանսուրյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկելԻնձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊՔրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունները ևս հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Օդի ջերմաստիճանը կբարձրանաԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին«Կրոկուսում» տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն. ՊուտինՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Բաքուն չորս գյուղերով չի կանգնելու, խաղաղության ստորագրման պահին ՀՀ-ից էլի են պոկելու (տեսանյութ)Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի հետ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Արամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՆոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանը կոչ էր անում Տավուշում պայքարը շարունակել, նրան Փաշինյանի հրահանգով են ձերբակալել«Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել, չկա հայրենասիրությունՂրղզստանի նախագահն ու Ալիևը կայցելեն օկուպացված Արցախ Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել էՈւկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Սմոլենսկ քաղաքը «Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդՊատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարարՏիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն ՊետրոսյանինՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)
Ամենադիտված