Էմիլի Ռատակովսկին կարմիր լողազգեստով կեցվածք է ընդունել Իբիցայի լողափին
Photos31-ամյա ամերիկացի մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին կարմիր լողազգեստով կեցվածք է ընդունել Իբիցայի լողափին։ Նա կադրերից մեկը հրապարակել է սոցցանցերում։ «36 ժամ Իբիցայում», - գրել է արտիստը լուսանկարի մեկնաբանության մեջ:
Մոդելը երբեք չի ամաչել ցուցադրել իր մարմինը։ Նույնիսկ հղիության ընթացքում նա պարբերաբար մերկ լուսանկարներ էր հրապարակում իր բլոգում: Նա հայտարարել է, որ նման լուսանկարները շատ էսթետիկ է համարում, և դրանք միլիոնավոր լայքեր են հավաքում։
Դերասանուհին առաջին անգամ մայր է դարձել 2021 թվականի մարտի 8-ին։ Նա որդի է ունեցել պրոդյուսեր Սեբաթիան Բիր-Մաքքլարդից, տղային անվանել են Սիլվեստր Ապոլոն։ Մոդելի ամուսինը ներկա է եղել ծննդաբերությանը։ Նա այդ մասին խոսել է սոցիալական ցանցերում։