Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Կարո Փայլանին
ԲլոգոսֆերաԱյսօր, հոկտեմբերի 29-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:
«Ավելի քան երկու ժամ տևած զրույցն ընթացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ: Զրույցին մասնակցել է նաև Առաջին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը»,- ասված է գրառման մեջ: