Քիմ Քարդաշյանը ներկայացել է «հինգերորդ կետի» հատվածում բացվածք ունեցող զգեստով (լուսանկարներ)
ԼուսանկարներՌեալիթի հեռուստաաստղ, մոդել և գործարար Քիմ Քարդաշյանը չի դադարում զարմացնել բաժանորդներին։
Ամերիկահայ հեռուստաաստղն իր Skims ապրանքանիշի սեքսուալ հանդերձանքների նոր շարքից, որը վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 28-ին, ներկայացրել է շքեղ զգեստ՝ հետույքի հատվածում բացվածքով:
Զգեստի անոնսը զերծ չի մնացել բաժանորդների կողմից զավեշտալի մեկնաբանություններից. բացվածքն անվանվել է «հետույքային դեկոլտե»։ Նրանք նաև Քարդաշյանին ասել են, թե որ զգեստներն են իսկապես պահանջված. «Քիմ, մեզ երկար թեւեր են պետք, ձմեռը մոտ է», «Հագուստ, որը կթաքցնի ցելյուլիտը»,- գրել են նրանք: