Հուսանք` եռակողմ հանդիպումով ՀՀ-ն և Ադրբեջանը կհասնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՌԴ ԱԳՆ
ՌուսաստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Սոչիում նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսաստանը հուսով է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը հնարավորություն կտա շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցում է Sputnik Արմենիան։
Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։