Չավուշօղլուն և Լավրովը քննարկվել են Կովկասում վերջին իրադարձությունները
RussiaԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հացահատիկային գործարքի հետ կապված իրավիճակը քննարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։
«Չավուշօղլուի և Լավրովի միջև հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հացահատիկային միջանցքը, Կովկասում վերջին իրադարձությունները և 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի հանդիպումը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նույն օրը ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սև ծովի միջանցքով նավերի տեղաշարժի դադարեցման մասին, որը ստեղծված էր հացահատիկային գործարքի շրջանակներում։