ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից 

Ինչ վտանգներ և հնարավորություններ են պարունակում Սոչիում և Բրյուսելում ընդունված հայտարարությունները

Վերլուծական

Երեկ Սոչիում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել է հայտարարության տեքստ: Ի՞նչ ականներ կան այդ տեքստում, ինչ ռիսկեր կամ հնարավորություններ են այնտեղ առկա Հայաստանի և Արցախի համար:

Թերևս գլխավոր վտանգը և բացթողումը կայանում է նրանում, որ հայտարարության տեքստում բացակայում է Լեռնային Ղարաբաղ եզրույթը, այն փոխարինված է ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր եզրույթով, ինչը նշանակում է, որ Բաքուն այս ուղղությամբ լուրջ հաջողություններ է գրանցել: Հաջողություն է նաև այն հանգամանքը, որ հայտարարության տեքստում հստակ նշվում է տարածքային ամբողջականության բաղադրիչը և ոչ մի խոսք չկա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին: Հայաստանի և Արցախի համար թերևս միակ դրական կետը այն է, որ Ալիևը կամա թե ակամա ընդունեց խաղաղապահների գործունեության արդյունավետությունը և կարևորությունը, ըստ այդմ նրանց՝ Արցախում գտնվելու ժամկետները կարող են և երկարարացվել, դա կախված է նրանից, թե ինչ քայլեր այդ ուղղությամբ կգործադրի Հայաստանը:

Մյուս կետը 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումն է։ Այս փաստաթուղթը ներառել է մի կարևոր կետ ինքնավար կազմավորումների ինքնորոշման իրավունքի և ԱՊՀ-ի կազմ մտնելու հնարավորության մասին՝ ուղիղ կերպով առնչվելով Արցախին։ Թեպետ Սոչիի հայտարարության մեջ խոսք չկա ինքնորոշման մասին, բայց Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումն արդեն իսկ դրա վկայությունն է։ 

Ամիսներ առաջ ոչ պակաս կարևոր հայտարարություն է հնչել Բրյուսելից, կրկին՝ եռակողմ հանդիպումից հետո, որի քավորը սակայն Շառլ Միշելն էր: Որո՞նք են Սոչիում և Բրյուսելում արված հայտարարությունների միջև առկա տարբերությունները, ո՞ ր տարբերակն է մեզ համար առավել ընդունելի:

Շառլ Միշելի ամփոփիչ հայտարարությունում իրականում նույնպես բացակայում էր Լեռնային Ղարաբաղ եզրույթը: «Նրանք քննարկել են վերջերս ստեղծված լարվածությունը և վերահաստատել են 2020 թ․ նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջբերվող հատվածի բնագրում։  Հատկանշական է, սակայն, որ Ալիևի և Միշելի առանձնազրույցը ներկայացնելիս Եվրոպական խորհրդի պաշտոնական ալիքը Յութուբում նշել էր, որ նախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղում լարվածության ընթացքում: Ապրիլյան հանդիպումը արդեն երրորդ դեպքն էր, երբ Լեռնային Ղարաբաղը չի հիշատակվում Եվրամիությունում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով: 2021 թ. դեկտեմբերի 14-ին Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևից հանդիպումից և 2022 թ. փետրվարին կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վիրտուալ հանդիպումից հետո կազմակերպիչ կողմերի տարածած հաղորդագրություններում ևս բացակայում էր Ղարաբաղ եզրույթը:

Բրյուսելյան հայտարարության տեքստում շեշտվում էր խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը, միաժամանակ  շրջանցվում  հերթական սադրանքը հայ-ադրբեջանական սահմանին։  Նախագահ Ալիևի անունը թեև  չէր նշվում, բայց Եվրոպական խորհրդի նախագահը իր հայտարարությամբ հստակեցնում էր, թե վերջինի  խոսքում ինչը չի համապատասխանում իրականությանը։ Հատված հայտարարությունից․«Երկու կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Հակառակի շահարկումները ցավալի են»։ Այս ձևակերպումը, ըստ վերլուծաբանների, կոնկրետ «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Ի դեպ, Սոչիում ընդունված հայտարարության մեջ չկար որևէ կետ, որը կքննադատեր կամ հստակ գնահատականներ կտար ՀՀ տարածքի հանդեպ Բաքվի իրականացրած հերթական սադրանքին:

Միշելը շեշտել էր նաև բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը և այս հարցում հանրային հռետորաբանության կարևոր դերը: Այս շեշտադրումը առկա է նաև Սոչիում ընդունված հայտարարության մեջ:

Ըստ էության, թե՛ Սոչիում, թե՛ Բրյուսելում ընդունված հայտարարությունները, մեղմ ասած, չեն բխում Հայաստանի և Արցախի շահերից, այս տեսանկյունից պետք է ապավինել չարյաց փոքրագույնին: Հասկանալի է, որ և Բրյուսելը և Մոսկվան ձգտում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քավորությունը ստանձնել, մնացած հարցերը երկրորդական են, քանի որ խաղը շատ ավելի գլոբալ է և շոշափում է կողմերի աշխարհաքաղաքական շահերը: Թե՛ Սոչիի, թե՛ Բրյուսելի հայտարարություններում Լեռնային Ղարաբաղը և վերջինիս ինքնորոշման, սուբյեկտայնության հարցը լղոզված է, միևնույն ժամանակ, երեկ Սոչիում ընդունված հայտարարությունը, խաղաղապահների տեղակայման ժամկետների հավանական երկարաձգումը և հղումը 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրին հույս են ներշնչում, որ ժամանակ ձգել պաշտոնական Երևանին այնուամենայնիվ կհաջողի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված էԷդ մի փոքր հողը Հայաստանի լինել չլինելու հարցն է. Չարենցի փողոցը փակած քաղաքացի (տեսանյութ)Արարատում նույնպես ճանապարհներ են փակվելՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. ԱլիևԵրբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՀայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունելՑուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով ՈՒՂԻՂ․ Տավուշում կոտրել են ցուցարարի դեմքը «Արա, խի՞ ես խփում». Տիգրանաշենի ճանապարհին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվումՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամենադիտված