«Փաշինյանին դժվարությամբ ենք համոզել, որ համաձայնի լինել ՔՊ վարչության նախագահ»
ՔաղաքականՄենք մեծ դժվարությամբ ենք համոզել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ դառնա ՔՊ վարչության ղեկավար։ Ի թեկնածությունն առաջադրվել էր դեռևս վարչության առաջին նիստի ժամանակ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պնդելով, թե դա չի հակասում ժողովրդավարության սկզբունքներին։
Դիտարկմանը, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը լինելով Հանրապետականների ամենաակտիվ քննադատը, իր իսկ քննադատած գործողություններն է կրկնօրինակում՝ ընտրելով վարչության կազմ, խորհուրդ, անցկացնելով փակ հանդիպումներ, Սիմոնյանը փորձեց հակադարձել.
«Էդ ո՞նց է ստացվում՝ չորրորդ վարչությունում երկրի ղեկավարն առաջին անգամ ընտրվում է վարչության ղեկավար՝ այն պարագայում, երբ ՀՀ-ն պառլամենտական երկիր է, և, փաստացի, այն անձը, որը կուսակցությունը ներկայացնում է առաջին համարով։ Երբ ՀՀ ժողովուրդը գնում է քվերակության, մեծ հաշվով, քվեարկում է հենց վարչապետի թեկնածուի համար»։