Ջոնի Դեփը կմասնակցի Ռիհաննայի Savage X Fenty շոուին
Լուսանկարներ
Դերասան Ջոնի Դեփը կլինի Ռիհաննայի Savage X Fenty շոուի առաջին հյուր աստղը: Դեփը կմասնակցի երգչուհու չորրորդ նորաձևության ցուցադրությանը, հայտնում է TMZ-ը։
Նա պոդիումի վրա չի լինի, բայց նա արդեն նկարահանել է տեսահոլովակ, որը կցուցադրվի շոուի շրջանակներում նոյեմբերի 9-ին՝ Amazon Prime Video-ի հեռուստատեսային միջոցառմանը: Մինչ այս շոուի հրավիրյալ աստղերն էին Սինդի Քրոուֆորդը և Էրիկա Բադուն:
Ինսայդերները խոստացել են, որ Դեփը «աննկարագրելի շքեղ տեսք կունենա»:



