Վեհափառի օրհնությամբ Բագրատ Սրբազանը կմասնակցի նոյեմբերի 5-ի հանրահավաքին. News.am
Հասարակություն
Վեհափառի օրհնությամբ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը կմասնակցի նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում սպասվող «Դիմադրություն» շարժման հանրահավաքին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Եսայի քահանա Արթենյանը։
«Կազմակերպիչների դիմումին ընդառաջ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը կմասնակցի հանրահավաքին։ Նորին Սրբության մասնակցությունը հանրահավաքին չի նախատեսվում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ժամը 15-ին «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում հրավիրել է համազգային հանրահավաք։