«Փյունիկը» պարտվեց «Բազելին» եւ դուրս մնաց պայքարից
ՍպորտՖուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1:2 հաշվով պարտվեց շվեյցարական «Բազելին» եւ ավարտեց պայքարը։
Առաջին խաղակեսում հյուրերից աչքի ընկան շվեյցարացի կիսապաշտպան Դարիան Մալեսն ու գերմանացի կիսապաշտպան Անտոն Կադեն։
53-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Բազելի» շվեյցարացի հարձակվող Դան Նդոյը։
«Փյունիկը» թվային առավելությունը գոլի վերածեց 72-րդ րոպեին։ Մրցակցի դարպասը գրավեց բոսնիացի կիսապաշտպան Լուկա Յուրիչիչը։
Խմբի մյուս խաղում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» հյուրընկալվեց Լիտվայի «Ժալգիրիսին» եւ հաղթանակ տարավ 2:1 հաշվով սերբ հարձակվող Ալեքսանդր Չավրիչի դուբլի շնորհիվ։
«Սլովանը» 11 միավորով դարձավ խմբի հաղթող եւ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։ «Բազելը» նույնքան միավորով երկրորդն է եւ պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչում։