Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Opel-ն ու VAZ 2106-ը․ կա վիրավոր
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 46-ամյա Կարեն Հ․-ի վարած Opel մակնիշի և 37-ամյա Ներսես Փ.-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ներսես Փ․-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ Դեպքի վայր են ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ։