Արուսյակ Ալեքսանյանի օգնականի կալանավորման որոշման դեմ բողոքը կքննի Արմեն Բեկթաշյանը՝ գրավոր ընթացակարգով
Բլոգոսֆերա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Արուսյակ Ալեքսանյանի՝ 22-ամյա օգնականի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Գարիկ Գալիկյանը։
Նրա փոխանցմամբ՝ դատարանը բողոքի քննությունն իրականացնելու է գրավոր ընթացակարգով։ Նոյեմբերի 09-ը նշանակված է որոշման հրապարակման օր։
Նշենք, որ դատավորի օգնականը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելուն օժանդակելու մեջ։
