«Բայրաքթարները կպայթեն Երևանում, եթե դուք մնաք իշխանության». կին պատգամավորները կարմիր փուչիկ տվեցին ՀՀ նախագահին
ՏեսանյութերՆոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ «Հայաստան» խմբակցության կին պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Ասպրամ Կրպեյանը այսօր՝ նոյեմբերի 4-ին, կարմիր փուչիկներով իրազեկման ակցիա են իրականացրել Երևանի կենտրոնում։
Նրանք փողոցում հանդիպել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և մի կարմիր փուչիկ էլ նրան են տվել, որոնք խորհրդանշում են Ստեփանակերտում ու Ջերմուկում պայթած բայրաքթարները: