Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով 

Կուսումնասիրեն արդյոք պատկան մարմինները ՔՊ-ական համայնքապետերի՝ միլիոնների հասնող եկամուտները

Վերլուծական

Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները փորձում էին ստեղծել այնպիսի տպավորություն, որ իրենք էլ հասարակ, քյասիբ հեղափոխականներ են՝ մի կերպ վարկերով գոյատևող, ասել է թե՝ մեկն են ժողովրդից:  2018 թվականին գուցե և իրոք այդպես էր, որովհետև մի շարք պաշտոնյաների հայտարարագրեր, իրոք, արտացոլում էին վերցրած վարկերը: Թե որքանով էին նրանցով գոյատևում այդ անձինք՝ դժվար է ասել, սակայն հեղափոխությունը կտրուկ փոխեց նրանց սոցիալ-տնտեսական վիճակը:

Ամիսներ առաջ ՔՊ ցուցակով համայնքապետ ընտրված մի շարք պաշտոնյաների հայտարարագրեր որոշակի հարցեր են առաջացնում և տպավորություն է ստեղծվում, որ վերջիններս այնքան էլ թափանցիկ չեն հանրության առաջ սեփական եկամուտները և դրանց աղբյուրները ներկայացնելու հարցում: Մյուս կողմից էլ ակնհայտ է դառնում, որ պաշտոնը զգալիորեն ազդել է վերջիններիս սոցիալական դրության բերալավման վրա:

Դիցուք՝ Աշտարակի երկարամյա քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով, սակայն, վերջին ՏԻՄ ընտրություներին ստացավ ՔՊ-ի անվերապահ աջակցությունը, կանխիկ դրամ է  հայտարարագրել` 7,000,000.00 ՀՀ դրամ և 9,000.00 ԱՄՆ դոլար: Սա մի դեպքում, երբ աշխատանքից ստացված եկամուտը 3,722,101.00 ՀՀ դրամ է, բանկային հաշվի մնացորդն էլ՝ 8,053,071.00 ՀՀ դրամ: Այս դեպքում այնքան էլ հասկանալի չէ, թե որտեղից վերը նշված 9,000.00 ԱՄՆ դոլարը, այդ գումարի ծագման և աղբյուրների մասին տեղեկություն չկա:

Արարատի համայնքապետ ընտրված Ասլան Ավետիսյանը հայտարարագրել է 38,590,000.00 դրամի չափով բաժնետոմս, սակայն թե որ ընկերությունում 99.33 տոկոսի հասնող բաժնեմասնակցություն ունի Ավետիսյանը՝ հանրությանը չի ներկայացվել: 2020 թվականին նրա եկամուտները կազմել են ընդամենը 300,220.00 դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 10,000,000.00:

Վայքի համայնքապետ ընտրված Մխիթար Մաթևոսյանի կյանքը նույնպես բարելավվել է: 2021 թվականին վերջինս ձեռք է բերել MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա: Կանխիկ դրամը կազմել է 40,000,000.00 դրամ:

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, իր հայտարարագրի համաձայն, 2021 թվականին 10 միլիոն դրամով անշարժ գույք է վաճառել: Սակայն եկամուտներ բաժնում՝ գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը 2,500,000.00 ՀՀ դրամ է: 

Իջևանի համայնքապետ ընտրված Արթուր Ճաղարյանի եկամուտները 2020 թվականին, ըստ իր պաշտոնական հայտարարագրի, կազմել են 1,320,081.00 դրամ: 2021-ին եկամուտները աճել են՝ հասնելով 5,491,157.00 դրամի, դրան էլ գումարած 9,089,001.00 դրամի փոխառությունը:

Մեծամորի համայնքապետ ընտրված Վահրամ Խաչատրյանը 2021-ին 50,131,066.00 դրամի բնակարանի գնման իրավունք է ստացել: Վերջինս հայտարարագրել է նաև 80 հազար եվրո և 40 հազար ԱՄՆ դոլար: Եկամուտները կազմել են 4,818,149.00 դրամ: Համեմատության համար նշենք, որ 2020 թվականին վերջինիս եկամուտները կազմել են 2,983,262.00 դրամ:

Ի դեպ,  ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուշագրավ որոշում է կայացրել, որը խառնաշփոթ է ստեղծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում: Մասնավորապես, ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկության՝  հանձնաժողովը որոշել է վերլուծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց եւ նրանց ընտանիքների անդամների՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրերը, ինչպես նաեւ 2022 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը: Հետաքրքիր է՝ ինչ կալիբրի չինովնիկներ են հայտնվելու հանձնաժողովի ուշադրության կիզակետում և կլինեն նրանց շարքում արդյոք կարկառուն ՔՊ-ականներ, թե կբավարարվեն միայն «մանր ձկներին» ջրի երես հանելով...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)
Ամենադիտված