Քննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան 

Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ (տեսանյութ)

Տեսանյութեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր հանդես է եկել «Պետության դերի ժամանակակից ընկալումները» խորագիրը կրող դասախոսությամբ:

«Մեր շրջապատում, մեր տարածաշրջանում, ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում երևույթներ կան, որոնք մեկնաբանելու կարիք ունեն և այդ մեկնաբանությունների մեջ պետք է լինեն նաև տեսական դատողություններ կամ տեսական մեկնաբանություններ: Այդ առումով ամենակարևոր թեման՝ պետության դերի մասին խոսակցություններն են: Շատ դեպքերում, երբ խոսում ենք մեզ շրջապատող միջավայրի, պետության կամ իշխանության գործողությունների մասին, մոռանում ենք, թե ինչ է նշանակում պետություն»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ այն միջավայրը, որում հիմա ապրում ենք, և այն միջավայրը, որ մենք ունեցել ենք Խորհրդային տարիներին կամ դրանից անմիջապես հետո, լրիվ այլ է:

«Այն պահանջները, որոնք ներկայացվել են պետությանը Խորհրդային տարիներին, 1990-ականներին և հիմա, բոլորովին այլ են»,- ասել է Վահագն Խաչատուրյանը՝ նշելով, որ պետության դերի մասին խոսելը շատ կարևոր դարձավ COVID-19 համավարակի ընթացքում:

Նախագահը ներկայացրել է համավարակի բռնկման արդյունքում առաջացած դժվարությունները, դրանք հաղթահարելու ուղղությամբ աշխարհի տարբեր պետությունների ձեռնարկած քայլերը, Հայաստանի մոտեցումները:

Հանրապետության նախագահը խոսել է նաև պետական ինստիտուտների դերի, տնտեսությունում պետության ներկայության անհրաժեշտության և պետական գործառույթների մասին:

«Համատարած ավելի շատ գերակշռող են այն տեսակետները, որ պետության կարգավորիչ դերը պետք է ավելի մեծացնել: Տնտեսագետներս փորձում ենք ասել, թե ո՞րն է ամենակարևորը: Պետությունն ի՞նչ պետք է անի... Այս հարցը դեռևս քննարկումների տեղիք է տալիս... Ընդհանուր առմամբ, պետությունն, առաջին հերթին, իհարկե, պետք է պաշտպանի սեփականության իրավունքը, լուծի կոնֆլիկտները, կարգավորի իրավական դաշտը: Քաղաքացին պետք է պաշտպանված լինի, բիզնեսը պետք է պաշտպանված լինի: Այս հարցերում, իհարկե, պետությունը դեր ունի: Պետք է տրամադրի այնպիսի բարիքներ, որոնք մասնավոր հատվածը չի կարող տալ: Սա պայմանական է, քանի որ ժամանակի ընթացքում բարիքների տրամադրման գործառույթները ևս փոխվում են:

Տեխնոլոգիական զարգացումը, ժամանակի ընթացքում մեր մտածելակերպի կամ վարքագծի փոփոխությունը պետք է բերի նրան, որ պետությունը ժամանակ առ ժամանակ իր որոշ ֆունկցիաներից ուղղակի ազատվի: Առաջընթացը դա է պահանջում»,- ասել է նախագահը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր դասախոսության ընթացքում անդրադարձել է նաև տնտեսական առաջընթացի հիմնական տարրերին, պետության դերին, ժամանակակից տնտեսագիտության, ինչպես նաև 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներին, պետություն-շուկա հարաբերություններին:

Նախագահը պատասխանել է նաև ուսանողների հարցերին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիԻնչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումըՓակ է Ճոճկանից Բագրատաշեն տանող հատվածը (տեսանյութ) Ալիևը լուրջ մարդ է, իր երկրի շահերն է առաջ տանում, նա Բաքվից կորոշի՝ հայը տաք ջուր ունենա, թե՞ ոչՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազությունՈր գնաս վզից բռնես, ասես` հլը մատով ցույց տուր, էդ ի՞նչն են հանձնում, սկսում ա հեքիաթներ պատմել (տեսանյութ)Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավթյան«Մեկի քթից արյուն էկավ, պատասխանը տալու ես», «Դու ԱԺ պատգամավոր ես, հեռու գնա». բողոքի ակցիա (տեսանյութ)Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա«Ոստիկանն ի՞նչ պտի անի, պտի խոշտանգի ժողովրդին», «Մի ոգևորվեք, հանգիստ». գերլարված իրավիճակԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (տեսանյութ)Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակըԵրևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվելՏնտեսական ակտիվության ցուցանիշը աճել էՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհըՈստիկանները կնոջը քաշքշելով իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին. նա ակցիային միացել էր մեքենայի ազդանշանով «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված էԷդ մի փոքր հողը Հայաստանի լինել չլինելու հարցն է. Չարենցի փողոցը փակած քաղաքացի (տեսանյութ)Արարատում նույնպես ճանապարհներ են փակվելՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. ԱլիևԵրբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՀայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունելՑուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)
Ամենադիտված