Հարություն Մերդինյանը՝ աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր
ՍպորտՀարություն Մերդինյանը երկրորդ անգամ դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր: Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության նժույգ թափեր վարժության եզրափակիչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնն ամենավերջինը դուրս եկավ մրցահարթակ եւ 14.733 միավորով նվաճեց բրոնզե մեդալ: