ԱԱ. Արթուր Ավետիսյանը 4-րդն է, Վահագն Դավթյանը՝ 6-րդը
ՍպորտԱնգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում ավարտվեց օղակների վարժության եզրափակիչը:
Հայաստանի հավաքականից օղակների վարժության եզրափակիչ էին դուրս եկել Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը եւ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը: Օղակների վարժության եզրափակիչը մեկնարկեց Արթուր Ավետսիյանի եւ Վահագն Դավթյանի մասնակցությամբ:
Ավետիսյանը վաստակեց 14.600 միավոր եւ չորրորդն է: Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը 14.533 միավորով 6-րդն է: