Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են BMW-ն ու Mersedes-ը, BMW-ն հետո էլ բախվել է բետոնե պատնեշներին․ կան վիրավորներ
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21․20-ի սահմաններում Տերյան փողոցում բախվել են BMW ու Mersedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանով 2 հոգի տեղում բուժօգնություն են ստացել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից, ապա 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։