Մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու կասկածանքով բռնվել է ՌԴ 27-ամյա քաղաքացի
ՀասարակությունՆոյեմբերի 4-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն իրականացրել են օպերացիա։
SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ «Զինանոց 2022» անվանումը։ Այդ օպերացիայի շրջանակում մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու կասկածանքով Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցից ձերբակալվել և Մաշտոցի ոստիկանություն է տեղափոխվել 27-ամյա Ի. Ռեյնվալդին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ՌԴ քաղաքացի է, և նրա մոտից հայտնաբերվել է 100 հատ «ԼՍԴ» տեսակի թմրամիջոց և 2 փաթեթ «Ջամայկա» և «Նատալենսիս» գրառումներով թմրամիջոցներ:
Դեպքի փաստով ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտե Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Քննչական բաժին է ներկայացվել նաև Ի. Ռեյնվալդինը։