Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) 

Հայաստանը երեկ արձագանքեց Արցախի կոչին, Արցախում և ամբողջ աշխարհում երեկ լսեցին այդ արձագանքը. Սաղաթելյան

Բլոգոսֆերա

Հայաստանը երեկ արձագանքեց Արցախի կոչին, Արցախում և ամբողջ աշխարհում երեկ լսեցին այդ արձագանքը․ այս պահին դա կարևոր էր, և մենք դա արեցինք միասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած հանրահավաքին` ի աջակցություն Արցախի:

«Սիրելի հայրենակիցներ,

երեկ տեղի ունեցավ ի աջակցություն Արցախի և ի պաշտպանություն Հայաստանի «Միասնության» հանրահավաքը։

Հանրահավաքը կարևոր էր առաջին հերթին մեկ շաբաթ առաջ Արցախում կայացած հանրահավաքին արձագանքելու առումով։ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից մեկ շաբաթ անց՝ ի աջակցություն այդ հնարահավաքի և այնտեղ հնչած հստակ արձանագրումների, Հայաստանում՝ սոցիալական ցանցերում գրառումներից զատ, որևէ ֆորմատով կարևորագույն հանրահավաքին անդրադարձ չի եղել, իսկ իշխանության և նրա սպասավորների կողմից միայն քննադատություն և հեգնանք է հնչել Արցախում կայացած հանրահավաքի վերաբերյալ։

Երեկվա հանրահավաքի կայացման համար գործադրվել են հսկայական ջանքեր։ Ես երկար կարող եմ խոսել այդ ջանքերի և վերջին 2 տարիների` բոլոր քաղաքական նախաձեռնություններից և դրանցից յուրաքանչյուրում ցանկացած քաղաքական ուժի տեղի, դերի, արածի և չարածի մասին։ Գուցե դրա անհրաժեշտությունը կա, բայց այս պահին դա մեր ընդհնուր գործին օգուտ չի տա:

Ես շարունակում եմ առաջնորդվել այն համոզմամբ, որ հիմա ներխմբակային հարցերի պարզաբանման ժամանակը չէ, հիմա հանուն հայ ժողովրդի գործելու ժամանակն է։

Ես վստահ եմ, որ գործընթացների ավարտից հետո հայ ժողովուրդը հնարավորություն է ունենալու գնահատել յուրաքանչյուր անհատի և ուժի պահվածքը։ Սա նաև ազգային դաշտի բյուրեղացման շրջան է։

Այդ պատճառով ցանկանում եմ անդրադառնալ կարևորին։

Երեկ բեմից հնչեց թերևս ամենակարևոր խոսքը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը։ Երեկ նահատակված հերոսի մայրը, կամավորը, սփյուռքից հայրենադարձված հայը վերահաստատեցին պայքարը շարունակելու պատրաստակամությունը։

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել երեկվա հանրահավաքի յուրաքանչյուր մասնակցի․ դուք հայ ժողովրդի հույսն ու լույսն եք, դուք մեր կոտրված արժանապատվության բեկորներն եք, դուք ազգային դաշտի ունեցած ամենամեծ իրական ռեսուրսն եք։

Երեկ միասին մենք որոշեցինք, որ ցանկացած պայմանագիր, որը սահմանափակելու է Արցախի ինքնորոշման իրավունքը, վտանգելու է մեր գոյությունը՝ ճանաչվելու է առոչինչ։

Երեկ նաև խոսեցինք, այն մասին, որ ազգային ուժերը և նրանց առաջ բերած օրակարգերը լայն հանրային աջակցության կարիք ունեն:

Երեկ խոսեցինք, այն մասին թե ինչպես պետք է երկիրը դուրս բերել այս իրավիճակից՝ ներկայացնելով մեր ծրագրերը:

Այո՛, մենք ստիպված ենք բանակ կառուցել և կռվել միաժամանակ, բայց մի անգամ մեզ դա արդեն հաջողվել է, պիտի հաջողենք նաև այս անգամ։

Պարտությունները, անհաջողությունները միայն թույլերի համար կարող են պայքարից հրաժարվելու առիթ դառնալ։

Հայաստանը երեկ արձագանքեց Արցախի կոչին, Արցախում և ամբողջ աշխարհում երեկ լսեցին այդ արձագանքը․ այս պահին դա կարևոր էր, և մենք դա արեցինք միասին։

Այստեղ ես միայն ցանկանում եմ վերահաստատել բազմաթիվ անգամներ հնչեցրած տեսակետը, որը մեր համոզմունքն է․ մենք մեր կռիվը մինչև վերջ տալու ենք և բոլոր ուժերով ու ռեսուրսներով կանգնել ու կանգնելու ենք հանուն Արցախի և Հայաստանի ցանկացած նախաձեռնության կողքին։

Առջևում մեր ապրելու համար կռիվն է և մենք պետք է հաղթենք այդ կռվում։

Աստված պահապան մեր ժողովրդին»,- գրել է նա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումըՓակ է Ճոճկանից Բագրատաշեն տանող հատվածը (տեսանյութ) Ալիևը լուրջ մարդ է, իր երկրի շահերն է առաջ տանում, նա Բաքվից կորոշի՝ հայը տաք ջուր ունենա, թե՞ ոչՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազությունՈր գնաս վզից բռնես, ասես` հլը մատով ցույց տուր, էդ ի՞նչն են հանձնում, սկսում ա հեքիաթներ պատմել (տեսանյութ)Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավթյան«Մեկի քթից արյուն էկավ, պատասխանը տալու ես», «Դու ԱԺ պատգամավոր ես, հեռու գնա». բողոքի ակցիա (տեսանյութ)Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա«Ոստիկանն ի՞նչ պտի անի, պտի խոշտանգի ժողովրդին», «Մի ոգևորվեք, հանգիստ». գերլարված իրավիճակԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (տեսանյութ)Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակըԵրևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվելՏնտեսական ակտիվության ցուցանիշը աճել էՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհըՈստիկանները կնոջը քաշքշելով իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին. նա ակցիային միացել էր մեքենայի ազդանշանով «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված էԷդ մի փոքր հողը Հայաստանի լինել չլինելու հարցն է. Չարենցի փողոցը փակած քաղաքացի (տեսանյութ)Արարատում նույնպես ճանապարհներ են փակվելՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. ԱլիևԵրբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՀայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունելՑուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով ՈՒՂԻՂ․ Տավուշում կոտրել են ցուցարարի դեմքը «Արա, խի՞ ես խփում». Տիգրանաշենի ճանապարհին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվումՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Ամենադիտված