Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետ Եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. Դավթյան Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Եկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ Հայրապետ Թե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքը Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Իրենք մոռացել են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտ են․ հոգեւոր հայրը՝ իշխանությանը (տեսանյութ) Այս օրակարգով 4 գյուղերի հարցը փակված է, խնդիրը Երևանում է, այստեղից է պետք սկսել. Էդմոն Մարուքյան 

Փաշինյանը կրկին «քցո՞ւմ» է Մոսկվային. ում «քավորությամբ» կկնքվի խաղաղության պայմանագիրը

Վերլուծական
Օրեր առաջ Սոչիում կայացած Հայաատան- ՌԴ- Ադրբեջան եռակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարությունը իր մեջ, ըստ մի շարք փորձագետների, լուրջ ռիսկեր և վտանգներ էր պարունակում։ Թերևս գլխավոր վտանգը և բացթողումը կայանում է նրանում, որ հայտարարության տեքստում բացակայում է Լեռնային Ղարաբաղ եզրույթը, այն փոխարինված է ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր եզրույթով, ինչը նշանակում է, որ Բաքուն այս ուղղությամբ լուրջ հաջողություններ է գրանցել: Հաջողություն է նաև այն հանգամանքը, որ հայտարարության տեքստում հստակ նշվում է տարածքային ամբողջականության բաղադրիչը և ոչ մի խոսք չկա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին: Հայաստանի և Արցախի համար թերևս միակ դրական կետը այն է, որ Ալիևը կամա թե ակամա ընդունեց խաղաղապահների գործունեության արդյունավետությունը և կարևորությունը, ըստ այդմ նրանց՝ Արցախում գտնվելու ժամկետները կարող են և երկարարացվել. դա կախված է նրանից, թե ինչ քայլեր այդ ուղղությամբ կգործադրի Հայաստանը:
 
Սակայն, Սոչիի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները ջանքեր գործադրել չեն պատրաստվում, ավելին՝ նրանք կրկին թեքվել են խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակի կողմը, որը ենթադրում է Արցախի կարգավիճակի հստակեցում այս փուլում, ասել է թե ընդունել, որ Արցախը պետք է մտնի Ադրբեջանի կազմ։ Սոչիի հանդիպումից օրեր անց հարցազրույցով հանդես եկած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը բացեց որոշ խաղաքարտեր՝ հայտարարելով, որ հանդիպումից առաջ Մոսկվան խոստացել էր համոզել Բաքվին որպեսզի եզրափակիչ հայտարարության մեջ տեղ գտնի Լեռնային Ղարաբաղ անվանումը, սակայն, չի արել դա։
 
Այսինքն՝ Գրիգորյանը ակնարկում է, որ Մոսկվան չի կատարել իր ստանձնած պարտականությունները։ Այդ նույնը ակնարկում է նաև Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարում է, որ ինքը կողմ է խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակին, սակայն Մոսկվան ներուժ չունի Բաքվին համոզելու հարցում, իսկ հարցը առկախված թողնելը, ըստ Փաշինյանի, հղի է նոր ռազմական էսկալացիայով։ Սոչիի հանդիպումից բառացիորեն օրեր անց տեղի ունեցավ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Բրյուսելում, դրան զուգահեռ հանդիպեցին նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը՝ արդեն սահմանազատման հարցը տանելով արևմտյան ծիր։
 
Ուշագրավ շեշտադրումներ և այսպես ասած՝ քարեր կան նետված Մոսկվայի ուղղությամբ նաև Ռուբեն Ռուբինյանի վերջին հարցազրույցի մեջ: Նա, մասնավորապես, ասել է.  «Հայկական կողմը, բնականաբար, առաջարկել և պնդել է, որ Լեռնային Ղարաբաղին անդրադարձ լինի, կամ Լեռնային Ղարաբաղ տերմինը նշվի, և խաղաղապահների մանդատի երկարացման հարցն է բարձրացրել, և ընդհանրապես՝ մեր հայտնի դիրքորոշումները բարձրացվել են, բայց համաձայնության հասնել բոլոր հարցերով հնարավոր չի եղել, ինչն էլ արտահայտված է ընդունված հայտարարության մեջ, որը ընդհանուր հայտարարություն է, և առաջընթաց չի երևում այդ հայտարարությունից»:
 
Դրան զուգահեռ մեդիադաշտ է նետվում միանգամից երկու տեղեկություն: Առաջինը, որը մինչ այս պահը պաշտոնապես չի հերքվել, վերաբերվում էր նրան, որ խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակը կստորագրվի Թբիլիսիում՝ մինչ նոյեմբերի վերջ: Այնուհետև հայտնի դարձավ, որ նոյեմբերի վերջին կրկին կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, ինչպես և սպասվում էր՝ Բրյուսելում: Այսօր էլ առանց նախապես տեղեկացնելու ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կհանդիպեն ԱԳՆ նախարարները:
 
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից հրապարակավ հայտարարելով, որ ընդունում է և պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը, մյուս կողմից էլ ակնհայտորեն Մոսկվային է մեղադրում պարտավորությունները չկատարելու, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ դրանք կատարել ունակ չլինելու մեջ և բացահայտ կերպով կրկին թեքվում է դեպի արևմտյան տարբերակ, որը, ինչպես նշեցինք , նույնպես հղի է Արցախի ապագայի համար բավական լուրջ և ռեալ վտանգներով...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈՒՂԻՂ․ Իրավիճակը ԿիրանցումՉպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին Հայաստանում մարդկանց են խոշտանգում, տարածքներ հանձնում ձեզ չի՞ մտահոգում․ լրագրողը՝ գլխավոր դատախազինԵթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարց է՝ ինչպես է նրա ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. ԹասմաղամբետովՍուրեն Պետրոսյանին հատուկ են մեկուսացրել Տավուշի պրոցեսներից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետԿամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդինԱնցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Հայաստանում համատարած է անհիմն կալանքների խնդիրը. կալանավորների մեծ մասը դատապարտյալ չէ. ՄԻՊԵթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. ԴավթյանԵրբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի ՀովհաննիսյանԻշխանության՝ խնդիրները լսելու կամքը բավարար չէ դրանք լուծելու համար, բռնություններ չպիտի լինեն․ ՄԻՊԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՊարոն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ ԱՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է արել Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեց Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ ՄակրոնԱյսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքըՊայքարը շարունակվում է հիվանդանոցիցԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը Վեհափառը Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգ է մատուցում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակներիՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանըԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետԹե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքըՄեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Իրենք մոռացել են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտ են․ հոգեւոր հայրը՝ իշխանությանը (տեսանյութ) Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Այս օրակարգով 4 գյուղերի հարցը փակված է, խնդիրը Երևանում է, այստեղից է պետք սկսել. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիՀայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում. ԱԳՆՀՅԴ անդամները Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրեցին Փաշինյանի նկարըԵգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Նավթի գներն աճել ենՏավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանումԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից Կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից էԱնհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Սա հպատակության, այլ ոչ թե խաղաղության ճանապարհ է. Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Ցեղասպանության տարելիցի առթիվ Փաշինյանը, Խաչատուրյանը և Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակներ դրեցին Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ Պատերազմին կա՛ այլընտրանք, երկիրը կոլապսի մեջ է, ԱԺ-ում պետք է շատ արագ սկսվի անվստահության գործընթաց, Նիկոլին պետք է վռնդել. Արամ ՕրբելյանՀավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան
Ամենադիտված