Աղմկում են այն բանի համար, որ կիսախարխուլ պատը դարձել է գեղեցիկ շենք` Երևանի այցեքարտերից մեկը. Խաչատուր Սուքիասյանի քարտուղար
ԲլոգոսֆերաԻշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանն անդրադարձել է դատախազության պահանաջին՝ Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից զրկելու վերաբերյալ, կա հարուցված քրեական գործ։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աղմկում են այն բանի համար, որ կիսախարխուլ պատը դարձել է գեղեցիկ շենք, որն այսօր մայրաքաղաք Երևանի այցեքարտերից մեկն է։
ՀԳ. Դատարանում «Սիլ պլազան» հանդես է գալիս որպես 3-րդ կողմ։ Կարծում եմ այս դատաքննությամբ կպարզվի իրականությունը, և վերջ կդրվի բոլոր շահարկումների»։
Նշենք, որ Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։