Արմավիրում Opel-ը բախվել է շինության քարե պարսպին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Մյասնիկյան-Հացիկ ավտոճանապարհին Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության քարե պարսպին, կոտրել պարսպի մի հատված և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ԱԻն ՓԾ Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Արմավիր» ԲԿ-ի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմավիր» ԲԿ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։