Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

Ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի․ Վազգեն Մանուկյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին

Политические

Վազգեն Մանուկյանը հարցազրույց է տվել ռուսական «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» թերթին։ Հայաստանի նախկին վարչապետը բացատրում է, թե ինչու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը շուտ չեն ստորագրի. Московский Комсомолец (МКRU)

«Մեկնումեկը կկորցնի իշխանությունը, կա՛մ Բաքուն, կա՛մ Երևանը»
Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումում սպասված բեկումը տեղի չունեցավ: Կողմերը խոսում էին Երևանի և Բաքվի խաղաղության պայմանագրի կնքման կարևորության մասին, սակայն հրապարակայնորեն ո՛չ այդ փաստաթղթի պատրաստման ժամկետները նշվեցին, ո՛չ էլ որոշակի դրա բովանդակությունը: Հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների շուրջ МК-ն զրուցել է Հայաստանի առաջին վարչապետ, նախկին պաշտպանության նախարար (առաջին արցախյան պատերազմի ժամանակ՝ 1992-1993 թթ.) Վազգեն Մանուկյանի հետ:

«- Ելնելով որոշ հաղորդագրություններից՝ կարելի՞ է ասել՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները չեն բացառում, որ մինչև տարվա վերջը խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել: Ի՞նչ եք կարծում, դա իրատեսակա՞ն է:

- Ես կարծում եմ, որ այժմ հնարավոր չէ հրացանի փողի տակ որևէ համաձայնություն ստորագրել: Որովհետև պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Ադրբեջանը փորձում է իր պայմանները թելադրել մեզ: Ես այդ հանդիպումից որևէ մեծ բան չէի սպասում, քանի որ Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, թե Ղարաբաղի հարցը լուծված է, թե դա իր տարածքն է, և վերջ: Փաշինյանը, իմ կարծիքով, պատրաստ է ամեն ելքի: Եթե Ռուսաստանը պահի Ղարաբաղը, նա կհամաձայնի, չի պահի, էլի իր համար մեկ է: Իսկ Ռուսաստանի համար Ղարաբաղը շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի: Այժմ ձգտում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից: Վրաստանը նա կորցրել է, Ադրբեջանը երբեք Ռուսաստանի հետ չի լինի: Նա կհաճոյախոսի Ռուսաստանի հետ, բայց նրա գլխավոր շահերը Թուրքիայի հետ են: Ղարաբաղի խնդիրն ամենակարևորն է, որ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Եթե Հայաստանը կորցնի Ղարաբաղը, Ռուսաստանը կկորցնի ողջ Անդրկովկասը: Հայտնի բանաձև գոյություն ունի՝ Անդրկովկասի կորուստը Ռուսաստանի համար կնշանակի ողջ Կովկասի կորուստ:
Հասկանալի էր, որ Փաշինյանը խոսելու էր Ղարաբաղի մասին, չնայած նրան այդ հարցն այնքան էլ չի հետաքրքրում: Ալիևը հաստատ չի համաձայնի, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի՝ թողնելով ապագային: Իսկ Ռուսաստանն էլ չի գնա նրան, որ Ղարաբաղի խնդիրը լուծվի բացառապես Ադրբեջանի բանաձևով: Հետևաբար հնարավոր չէր այդ հանդիպումից բեկում սպասել:

- Ինչո՞ւ եք կարծում, որ Փաշինյանին չի հետաքրքրում Ղարաբաղը:

- Նրա ամբողջ քաղաքականությունը, առաջին իսկ օրվանից, ուղղված էր նրան, որ ազատվի Ռուսաստանից: Դրա համար անհրաժեշտ է ազատվել Ղարաբաղի խնդրից: Եվ նա բազմիցս է հայտարարել, որ ղարաբաղյան հարցը խանգարում է Հայաստանի զարգացմանը: Բայց նա չի կարող հենց այնպես հրաժարվել Ղարաբաղից: Մի քանի օր առաջ Ղարաբաղում հանրահավաք էր. 60-70 հազար մարդ պահանջում էր նրա անկախության պահպանումը: Այնտեղ մարդկանց նոր սերունդ է մեծացել, որը չի հիշում այն ժամանակները, երբ Ղարաբաղն անկախ չէր: Այնտեղ մի քանի անգամ ընտրություններ են եղել, արդեն նոր մարդիկ են աշխատում: Հանուն ինչի նրանք հանկարծ պետք է հրաժարվեն այդ ամենից և մտնեն Ադրբեջանի կազմի մեջ: Դա հնարավոր չէ:
- Պուտինը խոսեց 5 ադրբեջանական շրջանների մասին, որոնք ռուսական կողմը համոզում էր հայկական կողմին վերադարձնել Բաքվին: Ասաց, որ բանակցությունները երկար են ընթացել, և Երևանը փաստորեն չի համաձայնել: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է տեղի ունեցել:


- Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Ղարաբաղն արդեն իրավաբանորեն Ադրբեջանի կազմում չէր: Ադրբեջանը պատերազմ սկսեց և պարտվեց: Այն ժամանակ ազատագրվեց ոչ միայն բուն Ղարաբաղը, այլ նաև նրան հարակից Ադրբեջանի 7 շրջան: Այնուհետև տասնյակ տարիներ բանակցություններ ընթացան: Դրանք ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, և ես կարծում եմ, որ բանակցային այդ ձևաչափը պետք է պահպանել: Ղարաբաղի դիրքորոշումն այն էր, որ պատրաստ է Ադրբեջանին տալ նրա շրջանները տարածաշրջանի ինքնորոշման իրավունքի ճանաչման և Հայաստանի հետ կապող միջանցքների փոխարեն: Երևանն ու Ստեփանակերտը միշտ էլ ասում էին, որ այդ շրջանները գրավվել են բացառապես Արցախի անվտանգության ապահովման համար: Բայց Բաքուն չի ցանկանում ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, իսկ մենք չէինք ուզում այդ շրջանները հենց այնպես տալ: Միամտություն կլիներ հետ տալ գրավվածը՝ չստանալով փոխարենը ոչինչ և հույս ունենալով, որ Ադրբեջանը դրանով կբավարարվի:

- Այսինքն՝ հայկական կողմը սկզբունքորեն համաձայն է եղել տալ այդ 5 շրջանները, բայց միայն Ղարաբաղի անկախության ճանաչման կամ գոնե նրա ինքնորոշման իրավունքի ճանաչման փոխարե՞ն:

- Այո, բոլոր բանակցություններն այդ հունով էին ընթանում, բայց որևէ արդյունք չտվեցին:

- Իսկ Ռուսաստանը պնդո՞ւմ էր, որ դուք այդ շրջանները հենց այնպես տաք:

- Ենթադրվում էր, որ այդ դեպքում Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին պետք է ռուսական խաղաղապահ ուժեր կանգնեն: Ենթադրվում էր, որ նման ժեստը՝ շրջանների հանձնումը, կհանգեցնի հակամարտության մեղմացման: Ռուսաստանի ներկայությունը կապահովեր Ղարաբաղի անկախությունը դե ֆակտո, բայց ոչ դե յուրե: Դրանք շատ բարդ բանակցություններ էին և փակուղի մտան:

– Ինչո՞ւ:

- Ադրբեջանը ոչ մի կերպ չէր համաձայնում Ղարաբաղի անկախությանը: Ալիևը հասկանում էր, որ եթե ինքը դրան գնա, ապա իրեն պարզապես կգցեն: Ղարաբաղի կարգավիճակի հարցի ցանկացած լուծման դեպքում ինչ-որ մեկը կկորցներ իշխանությունը, կա՛մ Ադրբեջանի ղեկավարությունը, կա՛մ Հայաստանի ղեկավարությունը: Ուստի հարցն այսպես էր դրվում. թող Ղարաբաղը դե ֆակտո անկախ մնա անվերջ երկար ժամանակ, իսկ Ադրբեջանը դա չի ճանաչում, բայց նաև չի միջամտում:

- Ի՞նչ է այդ «վաշինգտոնյան հռչակագիրը», որ հիշատակեց նախագահ Վլադիմիր Պուտինը:

- Ինքս այդ փաստաթուղթը չեմ կարդացել, բայց հայտնի է հետևյալը: ԱՄՆ-ն կոչ է անում, որ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության պայմանագիր պատրաստվի, որում Արցախի մասին ոչինչ չի ասվում: Պարզապես նշվում է, որ պետք է հաղորդակցություններ բացվեն: Ռուսական տարբերակում, ըստ լուրերի, ասվում է, որ Ղարաբաղի հարցն այժմ չի քննարկվում և պահ է տրվում հաջորդ սերունդներին: Պահպանվում է գոյություն ունեցող դրությունը: Բայց պետք է կարգի բերել սահմանները, հաղորդակցություններ բացել: Ընդ որում, Ադրբեջանի և Նախիջևանի կապը նույնպես կիրականացվի միջանցքով, ճանապարհով, որը վերահսկում է ռուսական բանակը: Ես ինքս կողմնակից չեմ, որ բացվեն այդ հաղորդակցությունները: Այժմ շարունակ խոսում են Սյունիքի միջով հաղորդակցությունների մասին, բայց Հայաստանը բոլոր կողմերից շրջափակման մեջ է: Բոլոր ճանապարհները պետք է միաժամանակ բացվեն: Սակայն խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը մեզ ձեռնտու է, որովհետև դրա մեջ գոնե ղարաբաղյան հարցը չի լուծվում այնպես, ինչպես պատկերացնում է Ալիևը: Թեկուզ այն սկզբունքորեն այդ հարցի որևէ լուծում չի բովանդակում: Այդ տարբերակը մեզ համար ավելի ձեռնտու է, քան այն տարբերակները, որոնցում Արցախի հարցն առհասարակ չի հիշատակվում:

- Այդ տարբերակը կարող են ստորագրել մոտ ժամանակնե՞րս:

- Կարծում եմ, որ ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի: Եթե անգամ Փաշինյանը հրաժարվի Արցախի պաշտպանությունից, Երևանում անմիջապես փողոց դուրս կգան: Աշխարհի միլիոնավոր հայեր պայքարում են Արցախի ազատության համար: Հայաստանի ղեկավարը չի կարող դա հաշվի չառնել: Ադրբեջանը նույնպես չի համաձայնի ստորագրել մի փաստաթուղթ, որում ասվում է, որ ղարաբաղյան հարց կա, որը պետք է լուծել ապագայում: Այդ իսկ պատճառով նման խաղաղության պայմանագիր տեսանելի ապագայում չեմ տեսնում: Եվ չեմ բացառում, որ Ադրբեջանը նորից կփորձի ուժի միջոցով հասնել իր նպատակներին»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в Армении
Самое популярное