ՈւՂԻՂ. Երևանի ավագանին նիստ է անում Առերևույթ խուլիգանություն՝ հասարակական տրանսպորտում․ մեկ անձ ձերբակալվել է ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով Ապրիլի 16. Օրվա խորհուրդ 2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորությունը նսեմացնելու համար. նախկին դատավոր Զարուհի Նախշքարյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ» «Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199 Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ» Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ» Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան 

Աստղագուշակ՝ նոյեմբերի 8-ի համար

Աստղագուշակ

ԽՈՅ 

Ինչ էլ ստանձնեք օրվա առաջին կեսին, նկատի ունեցեք, որ արագ հաջողության հասնել հազիվ թե հաջողվի: Դժվարություններ կարող են առաջանալ նույնիսկ այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում: Հավանական են անհաջող զուգադիպություններ, թյուրիմացություններ, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտել սկսածը: Բայց դուք համառություն կդրսևորեք և, իհարկե, սկսածը կիսատ չեք թողնի: Դրա շնորհիվ էլ ի վերջո հաջողության կհասնեք:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կդասավորվի, ավելի մեծ հնարավորություններ կբացի: Չի բացառվում՝ այդ հատվածում համախոհներ ու նոր ընկերներ գտնեք:

ՑՈՒԼ 

Գործերում հավանական են ձգձգումներ, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Աշխատեք որոշումների հարցում չշտապել ու ձեզ վրա լուրջ պարտավորություններ չվերցնել, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք դրանք կատարել: Գործնական հարաբերություններին ընտրողաբար մոտեցեք, լավ է հույս դնեք միայն փորձված համախոհների վրա:

Օրը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու, ընկերներին հանդիպելու, ռոմանտիկ ժամադրությունների համար: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք սիրելիի հետ միասին: Հնարավոր են անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Օրը բավական հոգնեցնող կլինի, դուք շատ բան պիտի անեք, լուծեք բարդ առաջադրանքները: Պատրաստ եղեք ոտքի վրա սովորելուն, քանի որ ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները կարող են չբավարարել նպատակին հասնելու համար: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության ու խորհրդի խնդրանքով: Նրանք ուրախ կլինեն աջակցել ձեզ:

Օրվա առաջին կեսը հոգսեր կբերի, իսկ երկրորդը ավելի հաջող կդասավորվի: Այն հատկապես դուր կգա սիրահարված Երկվորյակներին, որոնց հաճելի պահեր են սպասվում: Նշված հատվածը հարմար կլինի նաև ֆինանսների հետ կապված հարցերը լուծելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆ 

Համբերությամբ զինվեք: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կդասավորվի, նպատակին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Աշխատանքային առաջադրանքները մտածածից բարդ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները կամ ավարտել այն, ինչ ուրիշները կես ճանապարհին են թողել: Հեշտ չի լինի, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Որոշ Խեցգետիններ նույնիսկ սպասվածից լավ արդյունքների կհասնեն:

ԱՌՅՈՒԾ

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Այդ շրջանը կառանձնանա լարված հուզական դաշտով, չի բացառվում սկսեք հուզվել՝ ինքներդ էլ չհասկանալով, թե ինչու: Որոշ Առյուծների համար դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց նշանի ներկայացուցիչներին մեծ մասամբ կհաջողվի խուսափել լուրջ կոնֆլիկտներից:

Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ, հաջող զուգադիպություններ ու հաճելի իրադարձություններ է խոստանում: Հավանական են անսպասելի հանդիպումներ: Չի բացառվում նաև ծանոթությունը, որից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն:

ԿՈՒՅՍ 

Տարաձայնություններից ու վեճերից խուսափել չի ստացվի: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր սովորականից բարդ կլինի: Չեն բացառվում կոնֆլիկտները աշխատավայրում, որոնք կարող են խանգարել ձեզ ժամանակին գլուխ հանել սկսած գործերից: Սակայն լուրջ խնդիրներ չեն առաջանա, քանի որ ճիշտ պահին կկենտրոնանաք ու կլրացնեք բաց թողածը:

Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարներ, ինչպես նաև նոր ծրագրեր կբերի, որոնք կուզենաք մոտ ժամանակներս կյանքի կոչել: Կուրախացնեն հին ընկերների և ձեզ լավ ճանաչող, ամեն հարցում աջակցող մարդկանց հետ հանդիպումները:

ԿՇԵՌՔ 

Օրը հազիվ թե սպասվածի նման դասավորվի: Անսպասելի նոր առաջադրանքներ ու հոգսեր առաջ կգան, չի բացառվում ստիպված լինեք հետաձգել սեփական գործերը ուրիշներով զբաղվելու համար: Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի հարց լուծելուն և միաժամանակ մի քանի բանի մասին մտածելուն: Դա հեշտ չի լինի, բայց դուք պարզապես հրաշալի գլուխ կհանեք:

Օրվա սկիզբը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչպես է պետք տնօրինել գումարը, ինչ գնումներ արժե անել: Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական գործերը, կուզենաք ուշադրություն հատկացնել մտերիմներին:

ԿԱՐԻՃ 

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար կլինի հին ծանոթների և ձեզ հոգեհարազատ այլ մարդկանց հետ շփվելու համար: Դուք կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք, կհասկանաք, թե ինչու են ձեր ընկերները վարվում այս և ոչ թե այլ կերպ: Օրվա կեսը հաճելի ծանոթություններ է խոստանում:

Գործեր սպասվածից շատ կլինեն: Արդեն ծրագրված առաջադրանքներին կարող են ավելանալ վերջերս առաջ եկած լրիվ նորերը: Դրանք լուծել անմիջապես չի ստացվի: Ստիպված եք լինելու հուզվել, սակայն անպայման կհասնեք ձեր ուզածին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք ձեզ համախոհ դարձնել: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել, ձեր գաղափարների մասին այնպես պատմել, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չմնա: Հավանական են լավ նորություններ հին ծանոթներից: Մարդիկ, որոնց հետ ժամանակին համագործակցել եք, կարող են կրկին ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել:

Նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն, բայց մտածած ամեն ինչ չեք կարողանա անմիջապես իրագործել: Հնարավոր են անսպասելի ձգձգումներ նպատակին տանող ճանապարհին: Սակայն դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Օրը հասարակ չի լինի: Դրված նպատակներին հասնելու համար համառության կարիք կլինի, ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի: Հավանական են թյուրիմացություններ, որոնցից անմիջապես գլուխ չեք հանի, ինչպես նաև ցավալի սխալներ: Բայց դուք արագ կհասկանաք՝ ինչ է պետք անել իրավիճակը դեպի լավը փոխելու համար:

Առավոտյան օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը կամ էլ պարզապես աշխատանքի վրա կենտրոնանալը: Օրվա երկրորդ կեսին շատ Այծեղջյուրների համար առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները, որոնցում հնարավոր են նկատելի դրական փոփոխություններ:

ՋՐՀՈՍ

Օրվա սկիզբը կարող է լարված լինել: Այդ հատվածում դժվար կլինի շրջապատողներին ճիշտ հասկանալը, կռահելը, թե ինչ են նրանք ուզում իրականում: Արժե զգույշ լինել նոր ծանոթների հետ. նրանց մասին ձեր առաջին տպավորությունը հազիվ թե ճիշտ լինի: Խորհուրդների ու հուշումների հարցով էլ լավ է դիմեք նրանց, ում լավ եք ճանաչում:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Այն կուրախացնի հաջող զուգադիպություններով, զարմանալի իրադարձություններով: Այդ հատվածը բարենպաստ կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել:

ՁԿՆԵՐ 

Օրվա սկիզբը հաջող կլինի գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ կուզենայիք համագործակցել: Հավանական են անսովոր առաջարկներ, ինչպես նաև պիտանի ծանոթություններ: Սակայն նկատի ունեցեք, որ այդ հատվածում ձեռք բերած պայմանավորվածությունները նախնական բնույթ են կրելու:

Օրվա երկրորդ կեսը գործերով լիքը կլինի: Այդ գործերի թվում կլինեն նաև բավական բարդերը: Համբերատարություն է պահանջվելու փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվող Ձկներից. այստեղ հնարավոր են և՛ թյուրիմացություններ, և՛ անսպասելի ձգձգումներ: Ցանկացած գործում աշխատեք հույս դնել բացառապես սեփական ուժերի վրա. այդպես հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր կունենաք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՈւՂԻՂ. Երևանի ավագանին նիստ է անումԱռերևույթ խուլիգանություն՝ հասարակական տրանսպորտում․ մեկ անձ ձերբակալվել է ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. ՇարմազանովԱպրիլի 16. Օրվա խորհուրդ2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորությունը նսեմացնելու համար. նախկին դատավոր Զարուհի Նախշքարյան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան«Իրավունք». «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»«Հրապարակ». Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցելՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴՀունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Իսրայելի պաշտպանության բանակը խոստացել է պատասխանել ԻրանինԼեմկինի ինստիտուտն արձագանքել է ՄԱԿ ԱՄԴ-ում Ադրբեջանի հայտարարությանը Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել Թբիլիսիում ցուցարարներինՍամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Պրոիշխանական քաղաքագետը ՔՊ–ականին նեղացնողներին սպառնում է «պադեզդներում ծեծելու» և «զուգարանում մարդ սպանելու» մեթոդներով պատժելԱՄՆ–ն ​​չի օգնի Ուկրաինային խոցել օդային թիրախները, ինչպես օգնեց Իսրայելին․ Ջոն ՔիրբիԳրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն «Ստանալու ենք պատիվ և հայրենիք, այսքանը, մնացածը աղբ է»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում․ ԹաթոյանԻնչպես է անցել և ովքեր են ներկա եղել Աննա Հակոբյանի կազմակերպած 1 միլիոն դրամանոց ընթրիքին (տեսանյութ)Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ)Լարված իրավիճակ՝ Թբիլիսիում․ ոստիկանները ձերբակալում են ցուցարարներին (տեսանյութ)Փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»–ն Փաշինյանն անցել է շանտաժի լեզվիԶելենսկին Արևմուտքից պահանջել է պաշտպանել Ուկրաինային, ինչպես պաշտպանեցին Իսրայելին Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա է ընթանում (տեսանյութ)Հայաստանը և Ադրբեջանը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին»․ դեսպանՍամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)Անչափելի է այն զգացողությունը, որն ունենում է այն մարդը, որը տալիս է այդ 1 միլիոն գումարը․ Հակոբյան (տեսանյութ) Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Կռիվ են անում, մեկը մյուսին անվանում է թուրք, խի՞ թուրք և ոչ թե նորզելանդացի. Փաշինյան (տեսանյութ) Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ․ Ռուբեն Մելիքյան Նեթանյահուն բանակին հանձնարարել է Իրանի վրա հարձակման համար թիրախներ առաջարկել Զուգադիպությո՞ւն, թե գծված ծրագիրԱլեն Սիմոնյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
Ամենադիտված