Ռիհաննան հերքել է նոր ալբոմի թողարկման մասին լուրերը
Фотографии

Երգչուհի Ռիհաննան Washington Post-ին տված հարցազրույցում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ մտադիր է մոտ ապագայում նոր երաժշտական ալբոմ թողարկել։
Երկրպագուները ակտիվորեն առցանց քննարկում են, որ արտիստը կարող է նոր ալբոմ թողարկել այն բանից հետո, երբ նա համաձայնել է ելույթ ունենալ Super Bowl 2023-ի ընդմիջման ժամանակ, ինչպես նաև թողարկել է նոր «Lift Me Up» երգը, որը դարձավ «Black Panther: Wakanda Forever» ֆիլմի սաունդթրեքը:
«Դա ճիշտ չէ։ Super Bowl-ը մեկ բան է, նոր երաժշտությունը՝ մեկ այլ բան»,- ասել է երգչուհին։ Ինչպես հայտնի է, գարնանը Ռիհաննան որդի է ունեցել իր սիրելի A$AP Rocky-ից։



