Առաջին անգամ բռնցքամարտի Աշխարհի չեմպիոնը կստանա 200 հազ. դոլար պարգև
ՍպորտԴուբայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովը հայտնել է, որ 2023 թվականի բռնցքամարտի Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու մայիսի 1-14-ը Տաշքենդում:
Պատմության մեջ առաջին անգամ ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ռեկորդային 5,2 մլն դոլար է կազմելու: Աշխարհի չեմպիոնը ստանալու է 200 հազ. դոլար, արծաթե ու բրոնզե մեդալակիրներն էլ՝ 100 ու 50 հազ.:
«Միլիարդից ավել մարդ սիրում է բռնցքամարտը: Չեմ կարծում, որ որեւէ մեկը լռի, եթե բռնցքամարտը հանեն խաղերի ծրագրից: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այն շարունակի համարվել Օլիմպիական»,- ընդգծել է նա: