Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են․ «Ուիգմոր»-ը հայտարարություն է տարածել ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սամվել Վարդանյանի հետ Սպիտակ տանը հերքել են ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերի մասին Զելենսկու պնդումները Սերբիայի նախագահը զանգահարել է Ալիևին և աջակցություն խնդրել Կոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր և հափշտակել մի քանի մլն դրամի ոսկու հանքանյութ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվել է (տեսանյութ) Սորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Դուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) 

«Զվարթնոցում» դիմավորել են աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին և բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին

Սպորտ

Սպորտային մարմնամարզության աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը, կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, հավաքականի մյուս անդամները՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, այս գիշեր վերադարձել են Անգլիայի Լիվերպուլ քաղաքից, որտեղ մասնակցում էին մարմնամարզության աշխարհի առաջնությանը:

Աշխարհի առաջնությունից վերադարձող Հայաստանի պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև մարզիկների հարազատները, ընկերները և հայկական սպորտի երկրպագուները:

Հիշեցնենք՝ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարմնամարզությունից աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը, իսկ 38-ամյա Հարություն Մերդինյանը երրորդ տեղն է զբաղեցրել՝ կարիերայում երկրորդ անգամ հռչակվելով աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ սա այն է, ինչի մասին բոլորս երազում էինք. «Արթուր Դավթյանն այս տարի բացառիկ հաջող ու հաղթական ելույթներ ունեցավ՝ դառնալով գավաթի խաղարկության 4 փուլերի բացարձակ հաղթող, աշխարհի չեմպիոն և միայն Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրեց՝ այն էլ հավասար միավորների պայմաններում: Սա քրտնաջան, նպատակասլաց աշխատանքի արդյունք է՝ ֆեդերացիայի ղեկավարության և Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Շատ ուրախալի է, երբ տեսնում ես, որ թիմի անդամները հետևի պլանում իրար գրկում, քաջալերում և սատարում են: Սրանք այն փոքր հավելումներն են, որ կերտում են մեծ, կատարյալ հաղթանակը: Հարություն Մերդինյանը նույնպես կատարյալ ելույթ ունեցավ: 38 տարեկանում մեկ մրցաշրջանի ընթացքում Եվրոպայի չեմպիոն, ապա աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալը վայել է հանճարեղ մարզիկին: Արթուր Ավետիսյանն էլ շատ մոտ էր մեդալ նվաճելուն: Մի խոսքով՝ սա այն է, ինչի մասին մենք երազում էինք: Այն իսկապես պետք է օրինակ լինի մյուս մարզաձևերի ներկայացուցիչների համար»:

Կարեն Գիլոյանը տեղեկացրել է նաև, որ 2024-2025 թվականներին նախատեսվում է մարմնամարզության երկու մարզադպրոց շահագործման հանձնել. «Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը նախագծային փուլում է. շուտով կսկսվի շինարարությունը: Հրանտ Շահինյանի անվան դպրոցում մեծամասամբ աշխատանքներն արդեն արված են: 2024-2025 թվականներին մենք երկու հիանալի դպրոց կունենանք, որոնք կբազմապատկեն մեր հաջողությունները սպորտային մարմնամարզությունում»:

Աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ շատ ուրախ է, որ կարողացել է անկախ Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել մարմնամարզությունում. «Ուրախ եմ, որ կարողացա սառույցը կոտրել և ոսկե մեդալ նվաճել: 39 տարի մենք աշխարհի առաջնությունից ոսկե մեդալ չէինք ունեցել, իսկ 2015 թվականին Հարություն Մերդինյանը կարողացել էր ԱԱ-ի բրոնզե մեդալ նվաճել: Աշխարհի առաջնությունից երկու մեդալ նվաճեցինք. նման բան երբեք չէր եղել»:

Դավթյանն ընդգծել է՝ իր հաջորդ նպատակն Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելն է. «2023-ը կարևոր տարի է. պետք է փորձենք օլիմպիական վարկանիշներ ձեռք բերել»:

Հենացատկի վարժության եզրափակիչում Դավթյանը 15,050 միավոր էր վաստակել և ոսկե մեդալ նվաճել: Նժույգթափեր վարժության եզրափակիչում էլ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.733 միավոր էր վաստակել և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Եզրափակիչ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանն անմասն են մնացել մեդալներից՝ օղակների վարժության եզրափակիչի արդյունքում զբաղեցնելով համապատասխանաբար 4-րդ և 6-րդ հորիզոնականները:

Աշխարհի առաջնության որակավորման փուլը չէր հաղթահարել միայն երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են․ «Ուիգմոր»-ը հայտարարություն է տարածել ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սամվել Վարդանյանի հետ Սպիտակ տանը հերքել են ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերի մասին Զելենսկու պնդումներըՔիմ Քարդաշյանը նկարահանվել է իր ապրանքանիշի լողազգեստներով (լուսանկարներ)Սերբիայի նախագահը զանգահարել է Ալիևին և աջակցություն խնդրելԿոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր և հափշտակել մի քանի մլն դրամի ոսկու հանքանյութՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվել է (տեսանյութ)Սորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Դուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Ավինյանի որոշմամբ՝ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվիԱկնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էրդողանն Իսրայելին մեղադրել է սադրանքների մեջԱլեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան Արևմուտքի «սիրելիները»՝ պատուհաս սեփական ժողովուրդների համարՖոտոսեսիայի ժամանակ ալիքն օվկիանոս է քշել-տարել զբոսաշրջիկին Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող չվերթները (տեսանյութ)Թբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)Երգչուհի Քեթի Փերիի տոպն ընկել է եթերի ժամանակ (տեսանյութ)«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել«Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպանՎիլյորբան քաղաքի պատվիրակությունն Աբովյանում էր կարևոր հանդիպումների ու հագեցած շրջայցի օրակարգով․ Էդուարդ ԲաբայանՆարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրենԵրեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ բան. Ռուբեն Մելիքյան (ուղիղ հեռարձակում)Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա և ծակել տան տանիքըՌուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունըՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Կակաոյի հատիկների գները հասել են պատմական առավելագույնիԴուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհներն ու մետրոն (տեսանյութեր)«Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ ՏասմագամբետովՊուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՏեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կա արգելափակված քաղաքացիՄիրզոյանն այցելել է Սաուդյան Արաբիա ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասինՍինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանՀայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային թիմերը նոր գլխավոր մարզիչներ ունենԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունըԲավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ. ՀարությունյանՊետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ էր թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել էԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենինԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼրատվությունից իմացա, շատ բան չգիտեմ, չեմ հարցաքննվել․ Ավանեսյանը՝ ԱՆ ձերբակալված պաշտոնյանի մասինԵրևանի բյուջեի աուդիտը կիրականացնեն ավելի փորձառու ընկերություններ ու մասնագետներՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպանՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի
Ամենադիտված