64-ամյա Մադոննան ներքնազգեստով թվերք է պարել (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկացի փոփ երգչուհի Մադոննան ներքնազգեստով թվերք է պարել: Նա համապատասխան տեսանյութը հրապարակել է TikTok-ի իր էջում։
64-ամյա Մադոննան սոցցանցերի բաժանորդների հետ կիսվել է մի տեսանյութով, որում ներքնազգեստով թվերք է պարում։ Հրապարակված տեսանյութում երգչուհին կրում է ժանյակավոր կրծկալ, բարձր գոտկատեղով ռետրո կիսավարտիք և ցանցավոր զուգագուլպաներ, նրա կերպարը համալրվել է աքսեսուարներով։ Կատարողի մազերը հյուսված էին, իսկ դեմքը՝ վառ դիմահարդարմամբ։
Մադոննան այժմ հանդիպում է մոդել Էնդրյու Դարնելի հետ, ով իրենից փոքր է 41 տարով։ Առաջին անգամ նրանց սիրավեպի մասին հայտնի դարձավ օգոստոսին՝ չորս ամիս անց այն բանից հետո, երբ երգչուհին բաժանվեց 27-ամյա Ահլամալիկ Ուիլյամսից, ում հետ նա միասին էր երեք տարի։
