Ջենիֆեր Լոպեսը 10 տարվա մեջ առաջին անգամ հայտնվել է Vogue-ի շապիկին
LeisureԵրգչուհի, դերասանուհի և գործարար Ջենիֆեր Լոպեսը 10 տարվա մեջ առաջին անգամ լուսանկարվել է Vogue ամսագրի շապիկի համար։ Համապատասխան նկարները հայտնվել են սոցցանցերում ամսագրի պաշտոնական էջում։
Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է ամերիկյան Vogue ամսագրի դեկտեմբերյան համարում։ Երգչուհին կեցվածք է ընդունել ամսագրի շապիկի համար՝ ծառի ճյուղից կախված կարմիր Valentino զգեստով։ Լուսանկարի հեղինակը Էննի Լեյբովիցն է:
Հատկանշական է, որ Ջենիֆեր Լոպեսը վերջին անգամ Vogue US-ի շապիկին հայտնվել է 2012 թվականին։
Հարցազրույցների ժամանակ Ջենիֆեր Լոպեսը կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ Մասնավորապես, աստղը խոստովանել է, որ Բեն Աֆլեքի հետ հարսանիքից հետո վերցրել է նրա ազգանունը։ «Մարդիկ ինձ նախկինի պես կանվանեն Ջենիֆեր Լոպես: Բայց իմ օրինական անունը միսիս Աֆլեք է, քանի որ մենք հիմա մեկ ենք: Մենք ամուսին և կին ենք: Ես հպարտ եմ դրանով: Չեմ կարծում, որ դրա հետ կապված խնդիր կա։ Դա ռոմանտիկ է: Այն դեռ ավանդույթ ու ռոմանտիկա է կրում, և միգուցե ես հենց այն կինն եմ, ում դա դուր է գալիս»,- բացատրել է նա՝ ընդգծելով, որ չէր ցանկանա, որ Բենը վերցներ իր ազգանունը։