Վթար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ կա մեկ զոհ
Emergency Case![Վթար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ կա մեկ զոհ](/timthumb.php?src=disc/09-11-22/780730c3f2efd1f96beed92c2f46e8b8.jpg&w=780)
Նոյեմբերի 9-ին, ժամը 19։37-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Լ․ Ա․, ծնված 1966 թ.) և «KamAZ» (վարորդ` Է. Բ․, ծնված 1962 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Ա.-ի (ծնված 1998 թ․) դին։
![](disc/09-11-22/b5c4d6f0aabdfbd13b3a2983b96fcb97.jpg)
![](disc/09-11-22/1d8b78df6dff57970f7e665e51cd205b.jpg)
![](banners/armflix.jpg)