Մահացածն ու վիրավորը հայր ու որդի են. մանրամասներ՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից
Արտակարգ ՊատահարԻնչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 9-ին Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Լ․ Ա․, ծնված 1966 թ.) և «KamAZ» (վարորդ` Է. Բ․, ծնված 1962 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Ա.-ի (ծնված 1998 թ․) դին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են, Վանաձորի բնակիչներ։ Տղան տեղում մահացել է, հայրը տեղափոխվել է հիվանդանոց։