ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլականներы երկու ամիս շարունակ իրար հերթ չտալով պնդում էին, թե ՀԱՊԿ-ն հեռանում է Հայաստանից։ Այսօր ՀԱՊԿ-ի մոլի հակառակորդ, միաժամանակ «նախագահող» Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վ.Պուտինի հետ ու քննարկել նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի մանրամասները։ Փաստորեն, ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ոչ միայն չեն գնում Հայաստանից, այլև գալիս են Հայաստան, իսկ Փաշինյանն ու իր թիմն արդեն սրտատրոպ սպասում են ՀԱՊԿ-ին։ Ո՞վ էր ձեր լեզվից քաշում ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի դեմ ելույթներ ունենալ, որ հիմա էլ «քաղաքական ղազագիր» ընդունած պատրաստվեք Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովին։ Քանի՞ կոպեկի արժեք ունի ձեր խոսքը։ Նույնիսկ «30 արծաթ» չկա»։