Ամենաանցանկալի բանն է, որ ֆուտբոլը ստորադասվի քաղաքականությանը. ՀՖՖ նախագահը՝ ՀՀ-Թուրքիա խաղի մասին
ՍպորտԱմենաանցանկալի բանն է, որ ֆուտբոլը ստորադասվի քաղաքականությանը։ Ցանկալի կլինի, որ ՀՀ-Թուրքիա հանդիպումը դիտվի որպես շատ սկզբունքային, շատ կարևոր, բայց ֆուտբոլային հանդիպում։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
«Առաջին հանդիպումը մարտ ամսին է՝ Հայաստանում, դա Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին հանդիպումն է։ Գլխավոր մարզչի թեկնածուներ կան, չեմ կարող ասել, որ երկրից են, շատ կարևոր է, որ երկրով չենք որոշում։ Մեկ սկզբունքով ենք որոշում՝ որքանով է Հայաստանի հավաքականին այս պահին հարմար։ Մեր որոշումը բավականաչափ արդյունավետ կլինի, թեկնածուների մեջ կան հայտնի մարդիկ։ Չենք բացառում, որ վերջում հայաստանցի մասնագետի ընտրենք»,-ասել է նա։