Կիրկորովի նախկին տնային տնտեսուհին բացատրել է երգչի ագրեսիվ պահվածքը
ԼուսանկարներՖիլիպ Կիրկորովի նախկին տնային տնտեսուհի Լյուդմիլա Դորոդնովան մեկնաբանել է երգչի մասնակցությամբ վերջերս հրապարակված տեսանյութը, որում նա հարվածում է անվտանգության աշխատակցի դեմքին։ Նրա խոսքերը մեջբերում է mk.ru-ն։
«Ամեն ինչ էլ կարող է պատահել։ Հավանաբար ինչ-որ մեկը փչացրել է նրա տրամադրությունը։ Դա պատահում է բոլորի հետ: Ավելին, Ֆիլիպը ստեղծագործող անձնավորություն է», - ասել է Դորոդնովան: Նա նաև հորդորել է չքննադատել արտիստին կատարվածի համար։ Տնտեսուհու խոսքով՝ Կիրկորովը «բնույթով բարի մարդ է», ով երկրպագուների հետ միշտ իրեն քաղաքավարի է պահում։
Նոյեմբերի 9-ին, ինչպես հայտնել ենք, համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ Ֆիլիպ Կիրկորովը հարվածում է տղամարդու դեմքին։ Սկզբում ենթադրվում էր, որ արտիստը ծաղկեփունջով հարվածել է երկրպագուին, սակայն ավելի ուշ պարզվել է, որ կադրերում եղել է կատարողի անվտանգության աշխատակիցը։