Սանոսյանը «Ռոսատոմ»-ի ներկայացուցչի հետ քննարկել է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հարցը
ՔաղաքականՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, «Տվել» ԲԸ նախագահ Յուրի Օլենինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությունը, հայտնում է ՏԿԵՆ-ը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված մի շարք հարցեր։