«Խոսում էիք Հրայր Թովմասյանից, ԿԸՀ նախագահ նշանակեցիք Վահագն Հովակիմյանին». լրագրողը՝ Փաշինյանին
Քաղաքական
«Պատճառները կարող են տարբեր լինել, բայց, օրինակ՝ Վահագն Հովակիմյանն իր ողջ գործունեության ընթացքում պայքարել է ընտրությունների արդարության համար, և նա մի քաղաքական թիմի ներկայացուցիչ է, ում կառավարման օրոք Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները միջազգային հանրության կողմից որակվել են որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային»,- Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ՔՊ-ական նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ հարցին, և պատասխանելով լրագրողի՝ խոսում էիք Հրայր Թովմասյանից՝ ԿԸՀ նախագահ նշանակեցիք Վահագն Հովակիմյանին դիտարկմանը, պարզաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նախագահ նշանակվել է ի նշան այն բանի, որ սա մեր քաղաքական հանձնառությունն է և մենք այդ հանձնառությունը շարունակելու ենք կրել»,- ասաց վարչապետը։