Մենք ուրախ ենք, որ Միացյալ Նահանգները ներգրավված է տարածաշրջանում. Փաշինյան
Արտաքին Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների օրերս կայացած Կոնգրեսի ընտրությունները, որի արդյունքում Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ձեւավորեցին հանրապետականները, չեն ազդի տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներգրավվածության վրա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունները ինչպես կարող են ազդել Հայաստանի վրա:
«Այն քաղաքական դասավորությունը, որը 2020 թվականի դրությամբ կա ԱՄՆ-ում, շատ կոնկրետ ազդեցություն ունեցավ մեր տարածաշրջանի վրա, որովհետւ Թրամփի ադմինիստրացիան կարծում էր, որ ԱՄՆ-ն ավելի շատ ներքին հարցերով պետք է զբաղվի, քան արտաքին: Մենք ուրախ ենք, որ Միացյալ Նահանգները ներգրավված է տարածաշրջանում եւ հույս ունենք, որ ներքաղաքական զարգացումները կլինեն այնպիսին, որ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը չի նվազի»,- նշեց նա: