Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր 

Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս. Տարոն Սիմոնյան

Բլոգոսֆերա

Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը:Նա, մասնավորապես, գրել է.

«Որևէ պետության, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության» ճանաչումն ընդամենը ՄԱԿ֊ի կանոնադրության երկրորդ հոդվածի չորրորդ մասում ամրագրված սկզբունքի վերահաստատումն է՝

«Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից»:

Այս սկզբունքը ճանաչվել է ՀՀ կողմից բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ, բայց սա կապ չունի Արցախի Հանրապետության հետ։

Հակառակը՝ Հայաստանի Հանրապետությունն օրենսդրական մակարդակով Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածքից դուրս։ Դա արել է ՀՀ Սահմանադրությամբ և Անկախության հռչակագրով։ Ստորադաս օրենսդրական ակտերով ինչ֊որ կարգավորումներ չեն կարող հակասել բարձրագույն իրավաբանական ուժով օժտված փաստաթղթերին։

Հայաստանի Հանրապետությունը միջազգային մակարդակում Արցախի հարցը դուրս է բերել տարածքային ամբողջականության ադրբեջանական ընկալումներից 1992թ, երբ վավերացնում էր Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը իր կատարծ վերապահումով (ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1992 թվականի փետրվարի 18-ի որոշում):

Հայաստանի Հանրապետության պաշտոնական հայտարարությունների մակարդակում (Հանրապետության նախագահներ) բազմիցս նշվել է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որ ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետությունը որևէ տիտղոս չի ունեցել Արցախի տարածքի նկատմամբ, իսկ խորհրդային շրջանում Արցախի նկատմամբ հաստատված ադրբեջանական իշխանությունը անօրինական էր և չէր կարող ծնել իրավունք Արցախի նկատմամբ (ex- injuria jus non oritur ֊ Անօրինական գործողությունները իրավունք չեն ստեղծում։)։

Իսկ թե բանակցությունների ընթացքում ով ինչ է ասել, ինչքան է ասել, ինչու է ասել և այլն, քանի դեռ չկա դրա արդյունքը՝ միջազգային իրավունքի ուժ ունեցող փաստաթուղթ (օրինակ՝ պայմանագիր), որը պաշտոնապես կներկայացնի պետության դիրքորոշումը, ցանկացած բանակցային կարծիք, ոչինչ չասող հայտարարություն, ձևակերպում ու քննարկում որևէ կապ չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշման հետ։

Հ.Գ. Քաղաքական գործչի ինքնապաշտպանության, ինքնաարդարացման, ինքնախաբեության և այլ ինքնաբաների համար պետական ու ազգային շահը ոչնչացնելը քրեորեն հետապնդելի և անբարոյական արարք է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)
Ամենադիտված