Մոուրինյուն կարող է վերադառնալ Ռեալ
Սպորտ«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», գրում է Soccer.ru-ն։
«Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դիտարկում է պորտուգալացի մասնագետին հրավիրելու տարբերակը։ Մադրիդյան ակումբի ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտին կավարտի մարզչական կարիերան «սերուցքայինների» հետ համաձայնագրի ավարտից հետո։ Անչելոտիի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։
«Ռոման» Ա Սերիայում այժմ 7-րդ տեղում է (26 միավոր): Մոուրինյոյի պայմանագիրը հռոմեացիների հետ ավարտվում է 2024 թվականին։