«Թագուհի»․ Սիրուշոյի նոր լուսանկարները Նյու Յորքից
ԼուսանկարներԵրգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Նյու Յորքից՝ ներկայանալով հմայիչ կերպարում։ Ինստագրամում հրապարակված կադրերում Սիրուշոն ներկայացել է սև կարճ տոպով և նույն կտորից լայն տաբատով։ Նրա վարսերը կիպ հավաքված են, իսկ կերպարն ամբողջացրել են առատ զարդերն ու արևային ակնողները։
«Ներկիր քաղաքն արծաթով,- այսպես է երիտասարդ մայրիկը մակագրել հրապարակումը, որի մեկնաբանություններում հետևորդները հիացական խոսքեր են հղել երգչուհուն։
«Թագուհի», «Ֆանտաստիկ», գրել են Սիրուշոյի երկրպագուները։