Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները 

Միլիոններ հարկատուների գրպանից՝ պարապուրդի մատնված պետական կառույցներին

Վերլուծական

Թեև Հայաստանի իշխանությունները բողոքում են բյուջեի սուղ միջոցներից և կրճատում կարևորագույն ոլորտների ֆինանսավորումը՝ վարչապետին և կառավարությանը առընթեր շարունակում են գործել և ֆինանսավորվել այնպիսի կառույցներ, որոնց ՕԳԳ-ն մոտ է զրոյի:

Պարապուրդի առումով ամենաաչքի ընկնող կառույցն, անշուշտ, Հանրային խորհուրդն է, որն այս պահին ղեկավարում է Արամ Սաֆարյանը, իսկ մինչ այդ՝ հեղափոխությունից հետո խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Ստյոպա Սաֆարյանը: Այս կառույցի բուն գոյությունը քննադատվել էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն, գալով իշխանության, նա ոչ միայն պահպանեց այն, այլ մի բան էլ ավելացրեց ֆինանսավորումը՝ հասցնելով տարեկան 12 միլիոն դրամի: Թե ինչ է քննարկվում, ինչ խորհուրդներ է տալիս այս խորհուրդը՝ հայտնի չէ, քանի որ չկա մի դեպք, որ ՀԽ-ն հանրային կարծիք ձևավորեր կամ ուսումնասիրեր հանրային կարծիքը և ներկայացներ կառավարությանը, ընդ որում՝ պահպանելով քաղաքական չեզոքություն, մինչդեռ հատկապես հետպատերազմյան Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ և հարցեր, որոնք կարող էին և պետք է քննարկվեին այս հարթակում:

Քչերը գիտեն, սակայն, Հայաստանում գործում է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, որի ղեկավարն էլ մինչև վերջերս Աշոտ Մարտիրոսյանն էր, այժմ կոմիտեի ղեկավարի պաշտոնը դեռ թափուր է: Իսկ քչերը գիտեն, որովհետև կոմիտեն գրեթե որևէ գործունեություն չի ծավալում, փոխարենը բյուջեից ստանում է կլորիկ գումարներ: 2021 թվականի բյուջեով այդ սուրբ գործին, այն է՝ Միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորմանը բյուջեից հատկացվել է 321,670.7 մլն դրամ: Բավական է նշել միայն, որ վերջին երկու տարվա ընթացքում տվյալ կառույցի գործունեության մասին չկա գեթ մեկ մամուլի հիշատակում, իսկ կառավարության նիստերին միջուկային անվտանգության հարցերը չեն բարձրացվում ընդհանրապես:

Առանձնապես բուռն աշխատանքով աչքի չի ընկնում նաև Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը, մինչդեռ բյուջեով ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավման նպատակով բյուջեից հատկացվել է 75,000.0 մլն. դրամ: Գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը նշանակվելուց հետո աչքի է ընկնում միայն իր բազմաթիվ և որպես կանոն՝ անարդյունավետ վոյաժներով, բացի այդ Սինանյանի գործունեության հետևանքով լուրջ վնաս է հասցվել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, այն պարզ պատճառով, որ Սփյուռքի հետ վերջինիս երկխոսությունը, մեղմ ասած, չստացվեց: Սինանյանը այնքան «լավ» է աշխատել Սփյուռքի հետ, որ օրինակ՝ հայազգի գործարար Նուբար Աֆեյանի կողմից ստեղծված Moderna պատվաստանյութի խմբաքանակը Հայաստանը որպես նվեր ստանում է Լիտվայի հանրապետությունից, ոչ թե հայազգի Աֆեյանի ընկերությունից, իսկ վերջին երկու տարվա թելեթոններն ընդհանրապես Հայաստան-Սփյուռք տապալված հարաբերությունների լակմուսի թուղթն են՝ ռեկորդային ցածր վստահության ֆոնին՝ ռեկորդային ցածր հավաքած գումարներով:

Կառավարությունը նախատեսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուջեն 2023-ին 70 մլն դրամով ավելացնել։ «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ՄԻՊ աշխատակազմին կհատկացվի 612 մլն 307 հազար դրամ գումար։ Ավելին` նախատեսվում է վերանորոգել ՄԻՊ գրասենյակը՝ 24 մլն դրամով։ Հարց է առաջանում, թե այս ընթացքում ինչով է զբաղված եղել ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, այդ ինչ կայսերական ծրագրեր է իրականացրել որոնց շարունակական իրագործման համար անհրաժեշտ է ավելացնել կառույցի բյուջեն: Իսկ պատասխանը ակնհայտ է. ՄԻՊ-ը աչքի է ընկել միայն, մեղմ ասած, անպտուղ վոյաժներով, որևէ կերպ չի դատապարտել ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված անհամաչափ գործողությունները՝ հատկապես բողոքի ակցիաների ընթացքում, օպերատիվ կերպով չի արձագանքել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խնդիրների լուծմանը:

Մեկ այլ անիմաստ կառույց է՝  ԱՆ -ի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի տնօրենը Արտավազդ Վանյանն է: Առաջին հայացքից լուրջ անուն ունեցող այս ՊՈԱԿ-ը պետք է կատարեր հսկայածավալ աշխատանք, որպեսզի հիվանդությունները կանխարգելվեին, վիրուսները ժամանակից շուտ հայտնաբերվեին և տեղյակ պահվեր ազգաբնակչությանը: Սակայն այս կառույցի մասին ընթերցողը հավանաբար տեղեկանում է միայն հիմա, երբ մենք գրում ենք այդ մասին: Նախորդ տարի կառավարությունը  որպես դրամաշնորհ այս ՊՈԱԿ-ին հատկացրել է 901,790.0 հազ. դրամ, ինչը, ըստ էության, բյուջեի գումարների անիմաստ հերթական վատնումն է:

 Պետական բյուջեից սնվող և պարապուրդի մատնված կառույցների շարքին վստահաբար կարելի է դասել նաև Զբոսաշրջության կոմիտեին, որը ղեկավարում է Սիսիան Պողոսեանը և որը բյուջեից միլիոններ ստանալով հանդերձ` այդպես էլ չի կարողանում մշակել քիչ թե շատ տարբերվող բրենդ՝ Հայաստանը աշխարհին ներկայացնելու համար: Միակ բանը, ինչով ինքնամոռաց զբաղված է կոմիտեն, դա  ֆորումներին մասնակցելն է և տարատեսակ բլոգերների ՀՀ հրավիրելը, ինչը նույնպես, իհարկե, արվում է հարկատուների հաշվին:

Ինչպես տեսնում ենք՝ կառավարության գոտիները ձգելու կոչը վերաբերվում է միայն հպարտ քաղաքացիներին, մինչդեռ նույն կառավարությանը առընթեր շարունակում են գործել և պետական բյուջեից միլիարդների ֆինանսավորում են ստանում կառույցներ, որոնց ամենօրյա աշխատանքի պտուղները որևէ կերպ չեն երևում, կատարած աշխատանքի ՕԳԳ-ն էլ գրեթե զրոյական է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բավառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՀայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունելՑուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով ՈՒՂԻՂ․ Տավուշում կոտրել են ցուցարարի դեմքը «Արա, խի՞ ես խփում». Տիգրանաշենի ճանապարհին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվումՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված