Apple-ը «3D խառը իրականության» վիդեոծառայություն կստեղծի
Ժամանց
Apple-ը աշխատանքի է հրավիրում մի շարք նոր աշխատակիցների, ովքեր սերտորեն ներգրավված կլինեն ապրանքանիշի առաջին «խառը իրականության» առաջխաղացման գործում, որը ներկայումս մշակման փուլում է: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Այսպիսով, Apple-ը փնտրում է ինժեներների՝ վիդեոծառայություն ստեղծելու համար, որի ներսում պարունակվող բովանդակությունը կարելի է ուղղակիորեն դիտել վիրտուալ իրականության մեջ։ Բացի այդ, ընկերությանը մասնագետ է պետք «եռաչափ աշխարհ ստեղծելու համար», ինչը ակնարկում է նոր մետավերսի մոտալուտ առաջացումը։ Մարկ Ցուկերբերգի Meta ընկերությունը զբաղվում է նմանատիպ զարգացումներով: Մինչդեռ, ինչպես նշում է Bloomberg-ը, Apple-ը դժվար թե օգտագործի այս կոնկրետ տերմինը: Apple-ի մարքեթինգի փոխնախագահ Գրեգ Ջոսվիակը ավելի վաղ ասել էր. «Metaverse-ը բառ է, որը ես երբեք չեմ օգտագործի»:
Ըստ վերջին լուրերի՝ Apple-ի «խառը իրականության» վիդեոծառայությունը կներկայացվեն 2023 թվականի գարնանը։