Թուրքիայում ահաբեկչություն իրականացնողը Սիրիայի 23-ամյա քաղաքացի է. նա հայտնել է՝ ով է տվել հարձակման հրամանը
ԹուրքիաՀրապարակվել են կադրերը, որոնցում երևում է, որ թուրքական անվտանգության ուժերը ձերբակալել են Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում մահացու պայթյունի հետևում կասկածյալին, հայտնում է Anadolu գործակալությունը:
Ստամբուլի ոստիկանական խմբերը հայտնաբերել են կին կասկածյալին` ելնելով նրա ֆիզիկական արտաքինից, որը ֆիքսել են պայթյունի վայրի մոտակայքում տեղադրված անվտանգության տեսախցիկները, որի հետևանքով՝ բանուկ հետիոտնային փողոցում վեց մարդ զոհվել և 81-ը վիրավորվել է:
Կասկածյալը, ում փախուստի ուղին նույնպես պարզվել է, ավելի ուշ ձերբակալվել է հակաահաբեկչական գործողության ընթացքում՝ Քյուչուքչեքմեջե թաղամասի թաքստոցում։
Իշխանությունները պարզել են, որ կասկածյալը, որի անունը Ահլամ Ալբաշիր է, 23-ամյա սիրիացի քաղաքացի է, ով Թուրքիա է մտել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆրինի շրջանով։
Նա խոստովանել է, որ PKK-ի անդամ է։ Նրա խոսքով՝ հարձակումն իրականացնելու հրամանը տվել է PKK-ն։