Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներին Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ» Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ» «Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» 

Սպառնալիքները գոյաբանական են ու մոտալուտ, բայց արագ լուծումներ չկան ու չեն լինելու. Վրթանեսյան

Բլոգոսֆերա

Ընդդիմությանն անշահախնդիր քննադատողներից շատ-շատերի մոտ նկատելի են նույն այն խնդիրները, որոնց համար իրենք քննադատում են ընդդիմությանը։ Ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ու մանրամասն ներկայացրել խնդիրներն ու առաջարկել խնդիրների լուծման իր տարբերակները։

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԴԱՏԻ ԴԻԼԵՄԱՆ

Ընդդիմությանն անշահախնդիր քննադատողներից շատ-շատերի մոտ նկատելի են նույն այն խնդիրները, որոնց համար իրենք քննադատում են ընդդիմությանը։

Առաջին խնդիրը. ինչպես և ընդդիմությունը, ընդդիմության քննադատներից շատերն էլ հայ ժողովրդին ընկալում են զուտ որպես քաղաքական գործընթացների դեկորացիա, այլ ոչ թե իրական ուժի աղբյուր։

Իրենց քննադատության ուղերձներից մեկը կարելի է փոխանցել այսպես. «Դուք ժողովրդին բեմի վրա սխալ եք դասավորում, այ եթե մեր ասած ձևով շարեք, ապա օտար հանդիսատեսին կթվա, թե դուք իսկապես ունեք ժողովրդի աջակցությունը»։
[Այս խնդրին շատ դիպուկ անդրադարձել է Vahagn Minasyanը «No Shortcuts! Երկար ճանապարհը, որ ամենակարճն է» հոդվածում, որի մասին ավելի վաղ էլի եմ գրել։ հղումը՝ մեկնաբանությամբ։

Երկրորդ խնդիրը. քննադատները շարունակում են իրավիճակը տեսնել մինչնիկոլական շրջանի իրականության պրիզմայով և լուծումներն էլ առաջարկում են վաղուց արդեն անցած-գնացած իրականության «նորմալության» շրջանակներում։
Երրորդ խնդիրը. քննադատներից շատերը շարունակում են համարել Նիկոլին ապիկար, անխելք, տգետ, խեղճ և այլն, ըստ այդմ շարունակում են պահանջել արագ լուծումներ, անընդհատ շեշտելով, թե Նիկոլին հեռացնելը դժվար բան չէ։
Չորրորդ խնդիրը. ընդդիմությանը հաճախ արդարացիորեն մեղադրելով Նիկոլի օրակարգերը կամա թե ակամա սպասարկելու մեջ, նույն քննադատներն իրենք էլ են սպասարկում Նիկոլի օրակարգը ընդդիմությանն առավելագույնս «փչացնելու», վարկաբեկելու ու բարոյալքելու հարցով։

Կրկնեմ. ընդդիմության այս բոլոր խնդիրները ԿԱՆ։ Բայց ընդդիմությանը քննադատողներից շատերն իրենք էլ են նույն խնդիրներով «հիվանդ» և ըստ այդմ էլ այդ քննադատությունը կարծես թե ավելի շատ վնաս կարող է տալ, քան օգուտ։ Մյուս կողմից, չքննադատելն ու լռելն էլ է սխալ, որովհետև խնդիրները կոծկելով դրանք չեն լուծվելու։

ՉՏՈ ՁԵԼԱԾ?

Տրամաբանական հարց է առաջանում. «Լավ, բա որ հա՛մ ընդդիմությունն է սխալ անում, հա՛մ ընդդիմությանը քննադատներն են սխալ ասում, բա ճիշտը ո՞րն ա, էդ խնդիրները ինչպե՞ս պիտի լուծվեն»։
Ես չունեմ կատեգորիկ պատասխաններ ու չեմ հավակնում վերին ատյանի ճշմարտության ազդարարի պաշտոնին, գուցե ես էլ եմ սխալ, որ «քննադատում եմ քննադատողներին, որոնք քննադատում են ընդդիմությանը», բայց համարձակվեմ որպես առաջին քայլեր գոնե մի քանի կետ առաջարկել...

1. Նախ՝ ի վերջո ընդունել, որ Նիկոլը ապիկար չէ, ապուշ չէ, տգետ չէ։

2. Ընդունելով, որ Նիկոլը դեբիլ չէ, ի վերջո սկսել լուրջ և մշտական հիմքերով ուսումնասիրել, թե ինչ է իրականում արել և անում տարբեր ոլորտներում. անվտանգությունից և դիվանագիտությունից սկսած, կրթության և բանկային ոլորտով վերջացրած։ Սա ոչ մեկ, ոչ էլ երկու ՀԿ-ի գործ է, այստեղ առնվազն տասնյակից ավելի մասնագիտացված վերլուծական խմբերի գործ է և լուրջ կազմակերպչական աշխատանք է պահանջում։ Առանց այս աշխատանքի ընդդիմության ընդունած բոլոր որոշումների ճիշտ լինելու հավանականությունը լավագույն դեպքում 50/50 է լինելու։ Ինչպես մի չինացի էր ասում. «Եթե չես ճանաչում ոչ թշնամուդ, ոչ ինքդ քեզ, ապա կպարտվես բոլոր ճակատամարտերում»:

3. Ի վերջո հասկանալ, որ թեպետ սպառնալիքները գոյաբանական են ու մոտալուտ, բայց արագ լուծումներ չկան ու չեն լինելու, իսկ արագ լուծումների հետևից ընկնելը մսխում է ընդդիմադիր ռեսուրսը, այդ թվում և հանրային վստահության ռեսուրսը։

4. Մի քանի հիմնական գրքեր ու ձեռնարկներ կարդալ բռնապետությունների, դրանց դեմ պայքարի, քաղաքական հաղորդակցման ռազմավարություն մշակելու և այն իրագործելու, քաղաքական կուսակցություններ ստեղծելու և զարգացնելու մասին։ Հանրային ակտիվ քննարկումներ ծավալել այս թեմաներով։
[Ինձնից մի հարցրեք դրանց անունները, քանզի եթե ի վիճակի չեք նման գրականություն ինքնուրույն գտնելու, ուրեմն մի վատնեք ձեր ժամանակը քաղաքականության վրա։

5. շարունակելի ... »:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. ՊետրոսյանՆավթի գինը նվազել է Նոր նշանակում ՔԿ-ումԱպրիլի 23-ի աստղագուշակՓաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալուԱպրիլի 23. Օրվա խորհուրդԲավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներինՈՒՂԻՂ․ Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասինՄիայն «դրսինները». «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածըԱռաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումըՈչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվելԻ՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Չորս հայ ֆուտբոլիստ` ՌՊԼ տարվա լավագույն ֆուտբոլիստների մրցանակի հավակնորդ Պետք է Հայաստանը հզորանա, պաշտպանվի Արցախի մեր ժողովրդի վերադարձի իրավունքը․ Արամ Ա Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (տեսանյութ) Եթե այսպես շարունակվի՝ վերամասնակցությունը ՀԱՊԿ–ում դառնա գործնականում անհնարին․ ՓաշինյանՇատ բան է կախված մեր երկրների փոխգործակցությունից․ Ալիևը՝ ՊուտինինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ով դեմ է գյուղերի հանձնմանը` ռուսամոլ է, ով կողմ է` հայրենասեր. իշխանական պրոպագանդան բանականության հետ կապ չունի․ Դանիելյան48 ժամը լրացել է․ Միհրան Պողոսյանը պատրաստվում է իշխանափոխություն անելՊատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա․ ՓաշինյանՌուսաստանը և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են իրականացնում Հայաստանի դեմ․ Ալեն Սիմոնյան29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն հավակնություններ չունի ոչ մի ուղղությամբ. Փաշինյան «Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ»․ հարց՝ Փաշինյանին Հայաստանը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Փաշինյան (տեսանյութ) Տավուշի համայնքապետերը վերադարձել են կառավարության շենք եւ հանդիպում են Փաշինյանի հետ (տեսանյութ) Գեներալները թող իրենց հարց տան՝ հայրենիքի՞ն են ծառայում, թե՞ հայրենիքից հիշատակ և փլատակներ թողնող վարչակազմին․ Միքայել արք․ Աջապահյան
Ամենադիտված