Մեսսին նշել է 2022 թվականի աշխարհի առաջնության ֆավորիտներին
SportԱրգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է 2022 թվականի աշխարհի գալիք առաջնության լավագույն ֆավորիտների եռյակը։ Այս մասին նա խոսել է CONMEBOL YouTube-յան ալիքին տված հարցազրույցում։
Մեսսին հրաժարվել է Արգենտինային համարել հաղթանակի հավակնորդ։ «Եթե ես հիմա պետք է նրանց [ֆավորիտներին] դասավորեմ մեկը մյուսի հետևից, ապա դա Բրազիլիան, Ֆրանսիան և Անգլիան է: Ինձ թվում է, որ նրանք այժմ մի փոքր առաջ են մնացածից»,- ասել է ֆուտբոլիստը՝ նշելով, որ աշխարհի առաջնությունում ամեն ինչ կարող է պատահել։
Աշխարհի գործող չեմպիոնները ֆրանսիացիներն են։
2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Արգենտինան C խմբում կխաղա Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի և Լեհաստանի հետ: Ռուսաստանի հավաքականը ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պատժամիջոցների պատճառով զրկվել է մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս գալու համար պայքարելու իրավունքից։