ՊՆ մեքենա է վթարվել, կա մեկ զոհ
Արտակարգ ՊատահարՔիչ առաջ հայկական լրատվականներում տեղեկություն տարածվեց, թե ՊՆ մեքենա է վթարվել և զոհ ունենք։ Auroranews-ը լուրի իսկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ։ Վերջինս նշեց, որ սպասենք ՊՆ պաշտոնական հաղորդագրության։
Auroranews-ը փորձեց տեղեկությունը ճշտել նաև իր հավաստի աղբյուրներից։ Մեզ ասացին, որ իրականում նման դեպք տեղի է ունեցել և, ցավոք սրտի, զոհված զինծառայող ունենք։