Գարեգին Նժդեհի և Մանուել Բելգրանոյի արձանների պատվանդաններից հեռացվել են օտարագիր գրությունները
ՀասարակությունԳարեգին Նժդեհի և Մանուել Բելգրանոյի արձանների պատվանդաններից հեռացվել են օտարագիր գրությունները: Այս մասին հայտնում են Կենտրոն վարչական շրջանից։
«Կենտրոն վարչական շրջանի Խաչքարերի պուրակում գտնվող հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին հուշարձանի և Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման վայրում Արգենտինայի հրապարակում գտնվող արգենտինացի գեներալ, քաղաքական գործիչ Մանուել Բելգրանոյի կիսանդրու պատվանդաններից հեռացվել են օտարագիր գրությունները:
Անթույլատրելի և դատապարտելի է հուշարձանների նկատմամբ նմանօրինակ արարքի դրսևորումը»,- ասվածէ հաղորդագրության մեջ։