«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն «Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Քննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում 

Ո՞ւր է անհետացել Վահան Քերոբյանի խոստացած լաստանավը․ «Հետք»

Հայաստանից Ռուսաստան հասնելու միակ ցամաքային ուղին անցնում է Վրաստանով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով։ Անբարենպաստ եղանակային պայմանները, ստուգումների խստացումները, քաղաքական ու տնտեսական պատճառները պարբերաբար փաստի առաջ են կանգնեցնում հայ արտահանողներին. Լարսի ճանապարհը փակվում է, կուտակումներ են առաջանում, վարորդները ստիպված են լինում բեռնված բեռնատարներով շաբաթներով մնալ ճանապարհներին, ապրանքներն են փչանում և այլն։

«Հետք»–ը գրում է՝ տարիներով ձգվող այս խնդրին Հայաստանի կառավարությունը մեկ այլընտրանք է տեսնում՝ բեռների արտահանում ծովային ճանապարհով՝ լաստանավով։ Բայց առայժմ միայն մտածում է։

Ներքևում նշված ժամանակագրությունում Կառավարության և մասնավորապես Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարություններից մի քանիսն ենք ընդամենը առանձնացրել.

Կփոխհատուցվեն լաստանավով բեռնափոխադրումների տեղափոխման ծախսերը։

24 մարտի 2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան. «2022թ․-ի հունիսի 15-ից Սև ծովի «Փոթի» և «Կավկազ» նավահանգիստների միջև շաբաթական երկու անգամ կգործարկվի երկկողմանի լաստանավային հաղորդակցություն»։

05 մայիսի 2022

Վահան Քերոբյան. «Ռուսաստանին ուղղված պատժամիջոցները խոչընդոտում են հայկական լաստանավի գործարկմանը»։

23 հունիսի 2022

Վահան Քերոբյան․ «ՀՀ-ն բանակցում է հոլանդական APM-ի հետ, որ հայկական լաստանավի նկատմամբ սանկցիաներ չկիրառվեն»։

23 հունիսի 2022

Վահան Քերոբյան. «Լաստանավի գործարկման ժամկետ չեմ կարող նշել»։

23 Հունիս 2022

Վահան Քերոբյան. «Լաստանավի գործարկումը օրերի հարց է։ Շուտով կհրապարակվի չվացուցակը»։

11 օգոստոսի 2022

Արտահանողները վնասներ են կրում Լարսի կուտակումների հետևանքով, բայց իշխանությունները դիտորդի կարգավիճակում են։

2 նոյեմբերի 2022

Ամեն ինչ մոտ էր թվում հանգուցալուծմանը, երբ այս տարվա օգոստոսի 11-ին Քերոբյանը հայտարարեց՝ լաստանավի գործարկումը օրերի հարց է։ Խոստացավ, որ չվացուցակը շուտով կհրապարակվի։

Երեք ամիս անց. «Ձգձգումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներով»

Օգոստոսի 11-ից, երբ Քերոբյանը խոստացել էր չվացուցակ հրապարակել, անցել է գրեթե երեք ամիս, սակայն պարզվում է, որ լաստանավի համար Կառավարության կողմից հատկացված գումարն անգամ չի ծախսվել։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նշել են Էկոնոմիկայի նախարարությունից։ Պատասխանից ենթադրվում է, որ լաստանավ ոչ ձեռք է բերվել, ոչ էլ՝ վարձակալվել:

Հարցման պատասխանում, որով Վահան Քերոբյանից հետաքրքրվել էինք, թե ինչ փուլում է լաստանավի ձեռքբերումը, ինչու չի գործարկվում, նախարարությունից կցկտուր պատասխաններ են տվել։ Եթե հակիրճ ամփոփենք պատասխանը, ապա Էկոնոմիկայի նախարարությունը լաստանավի գործարկման վերաբերյալ ոչ մի հստակ տեղեկություն չունի։

«Լաստանավի գործարկման ժամկետների ձգձգումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներով։ Առաջացած բարդությունները հաղթահարելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հնարավորինս արագ գործարկելու նպատակով շարունակվում են անհրաժեշտ աշխատանքները»,- նշել են նախարարությունից։

Գերատեսչությունում չգիտեն՝ երբ կգործարկվի լաստանավը. «ՀՀ կառավարությունն աշխատանքներ է իրականացնում բոլոր կողմերի հետ՝ միջոցառումը հնարավորինս սեղմ ժամկետում մեկնարկելու նպատակով»:

Նախարարությունում նաև չգիտեն լաստանավի անունը, դրոշն ու գրանցման հասցեն:

Իսկ հարցին, թե ո՞ր ընկերությունն է շահագործելու լաստանավը, նշել են, որ տեղեկությունը կտրամադրվի առաջիկայում՝ միջոցառման գործարկմանը զուգահեռ:

Մինչդեռ, ավելի վաղ լաստանավի թեման այնքան առարկայական էր դարձել, որ օպերատոր էր ընտրվել Փոթի-Կավկազ նավահանգիստների միջև լաստանավային բեռնափոխադրումների համար: Խոսքը «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի մասին է:

Ըստ պետական ռեգիստրի՝ այս ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի ապրիլին: Սեփականատերը մեկ այլ ընկերություն է՝ «Արմ շիփփինգ քամփնի» անունով: Վերջինս փակ բաժնետիրական ընկերություն է, հետևաբար՝ սեփականատերերի մասին տվյալները բացակայում են: Միայն հայտնի է, որ «Սի ընդ էմ ինթերնեյշնլ»-ի և «Արմ շիփփինգ քամփնի»-ի տնօրենը նույն մարդն է՝ Դավիթ Իլոյանը, որը որևէ այլ ընկերությունում գրանցված չէ:

«Արմ շիփփինգ քամփնի»-ի էլեկտրոնային փոստով ռուսական բազաներում գրանցված այլ ընկերություններ ու անձինք կան: Նրանց թվում է անհատ ձեռնարկատեր Քրիստինա Հենրիկի Մալերյանը: Վերջինս Հայաստանում գրանցված «Ռիբեկ» ընկերության սեփականատերն է:

Այն, որ Քրիստինա Մալերյանը ուղղակի կամ անուղղակի կապ ունի «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ընկերության հետ ապացուցում է այն փաստը, որ նրա գրանցման հասցեն նույնն է, ինչ «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ընկերությանը: Երկուն էլ Երևանի Քաջազնունու փողոցի նույն հասցեում են:

Քրիստինա Մալերյանն, ըստ բաց աղբյուրների, գործունեություն է ծավալում հագուստի արտադրության ոլորտում: Նրան պատկանող «Ռիբեկ» ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության բնագավառում:

Սակայն, հատկանշական է այն, որ Քրիստինա Մալերյանը ժամանակին «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունում աշխատել է որպես երկաթուղու պետի տեղակալ (Октябрьская железная дорога): Սա կարող է նշանակել, որ «Սի ընդ էմ ինթերնեյշնլ»-ը կապ ունի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ:

Թե ինչու հարցման պատասխաններում նախարարությունը որևէ կերպ չի հիշատակել «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» անունը, հայտնի չէ:

Մանրամասները՝ «Հետք»–ում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիաՄենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումըՓակ է Ճոճկանից Բագրատաշեն տանող հատվածը (տեսանյութ) Ալիևը լուրջ մարդ է, իր երկրի շահերն է առաջ տանում, նա Բաքվից կորոշի՝ հայը տաք ջուր ունենա, թե՞ ոչՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազությունՈր գնաս վզից բռնես, ասես` հլը մատով ցույց տուր, էդ ի՞նչն են հանձնում, սկսում ա հեքիաթներ պատմել (տեսանյութ)Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավթյան«Մեկի քթից արյուն էկավ, պատասխանը տալու ես», «Դու ԱԺ պատգամավոր ես, հեռու գնա». բողոքի ակցիա (տեսանյութ)Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա«Ոստիկանն ի՞նչ պտի անի, պտի խոշտանգի ժողովրդին», «Մի ոգևորվեք, հանգիստ». գերլարված իրավիճակԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (տեսանյութ)Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակըԵրևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվելՏնտեսական ակտիվության ցուցանիշը աճել էՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհըՈստիկանները կնոջը քաշքշելով իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին. նա ակցիային միացել էր մեքենայի ազդանշանով «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված էԷդ մի փոքր հողը Հայաստանի լինել չլինելու հարցն է. Չարենցի փողոցը փակած քաղաքացի (տեսանյութ)Արարատում նույնպես ճանապարհներ են փակվելՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. ԱլիևԵրբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան
Ամենադիտված